f

Անկախ

Այս պահին կարևոր է հասկանալ, որ ամենահրատապ հարցը հետագա աղետները կանխելը կամ նվազագույնի հասցնելն է


Կարծեմ Levon Javakhyanն էր վերջերս գրել, որ նիկոլի կարմիր գիծը սեփական աթոռն է։

Կարծում եմ՝ շատերին է արդեն պարզ, որ էդպես էլ կա, որ նիկոլն ամեն ինչ կհանձնի, Երևանն էլ հետը, Կասկադն էլ հետը, բայց իր աթոռից չի հրաժարվի։ Այս կոնտեքստում հրաժարականի պահանջով հանրահավաքները լրիվ անիմաստ են դառնում. եթե հրաժարական տվողը լիներ, մինչև հիմա կտար։ Եթե էսքանից հետո դեռ աթոռին է, ուրեմն ոչ մի բան չի պոկի աթոռից։

Քաղաքական հոսանքն ամբողջությամբ փոխելն էլ անհնարին է. մենք գիտենք, որ աթոռին նստած են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր անող իշխանություններ։ Բայց մի բան, որ կարող ենք անել, անընդհատ, ամեն բան հանձնելիս, ամեն հակահայկական քայլ անելիս կոնկրետ քայլի դեմ հանրային պահանջ ձևավորվելն է։ Այսինքն, եթե բողոքի ակցիա է, ուրեմն ոչ թե հրաժարականի պահանջով, այլ օրինակ Զանգեզուրի միջանցքի դեմ։ Էսպես նախ ավելի շատ մարդիկ կգան («նախկինների» գործոնն ավելի հեշտ դուրս կգա)։ Հետո, պահանջատեր ժողովուրդը կարող է իշխանական աթոռին սպառնալիք թվալ, հետևաբար ավելի հավանական է, որ վախից այս կամ այն հակահայկական քայլին չեն գնա (ի դեպ, ոնց հասկանում եմ, ի տարբերություն ՀՀ-ի, Արցախի ընդդիմությունը հենց այս ճանապարհն էլ բռնել է)։

Ի վերջո, 2018-ին նիկոլին իշխանության բերած քաղհասարակությունն էլ էր նույն կերպ վարվում։ Մի քանի հետընտրական բողոքի ցույցերի փորձից դասեր քաղելով՝ փողոց էին դուրս գալիս կոնկրետ պահանջներով (կենսաթոշակային ֆոնդերի դեմ, Մաշտոցի պուրակ, էլեկտրիկ Երևան և այլն)։ Ու հիշու՞մ եք, թե ոնց էր բողոքի ցույցերի մարդկանց թիվը կտրուկ նվազում այն պահից սկսած, երբ բողոքի ցույցը կոնկրետ պահանջից անցնում էր հրաժարականի պահանջի։

Այս պահին կարևոր է հասկանալ, որ ամենահրատապ հարցը հետագա աղետները կանխելը կամ նվազագույնի հասցնելն է։ Իշխանափոխության պահն էլ կգա մի օր, երբ պահն ու փորձը հասունանա (ընդդիմությունը դեռ շատ փորձ պիտի կուտակի, որ կարողանա հասնի դրան, ավելի շատ, քան արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող քաղհասարակությունների քսանամյա փորձը)։ Իսկ հրաժարականի պահանջով ամեն անգամ փողոց դուրս գալն արդեն դարձել է ռեսուրսների ու ժամանակի անիմաստ վատնում։

Բյուրակն Իշխանյանի ՖԲ գրառումը

Բյուրակն Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին