Իրանի Իսլամական Հանրապետության բանակը չորեքշաբթի առավոտյան սկսել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժությունները, գրում է IRNA գործակալությունը։
Զորավարժություններն անցկացվում են համազգային իրանական բանակի բազմաթիվ ուժերի մասնակցությամբ՝ ներգրավված է ավելի քան 150 անօդաչու թռչող սարք։
Զորավարժությունները կտևեն երկու օր։