f

Անկախ

Պատգամավոր, հասարակական գործիչ, ուղղակի աջակից- Մեր աչքի առաջ փլվում են մեր բոլոր երազները.Կարեն Հովհաննիսյան


Աղավնո այցելության ժամանակ հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին: Պատգամավորն ինքը Բերձորի բնակիչ է:

Մեզ հետ զրույցում նա նշում է, որ հեռանալը հատկապես ծանր են տանում գյուղում ծնված երիտասարդները: «Մարդիկ, հատկապես երիտասարդները, ովքեր այստեղ են ծնվել ու մեծացել, իրենց համար ամենածանրն է, որովհետև իրենց մանկությունը, իրենց ամբողջ կյանքն անցել է այստեղ և հիմա թողնել իրենց հուշերը, երազները, նպատակներն ու հեռանալ, նոր իրողության մեջ հայտնվել՝ իրենց համար երևի թե ամենածանրն է:

Իհարկե, մեր համար էլ է շատ ծանր, որովհետև մենք այստեղ վերաբնակվել ենք 1998 թվականից և առ այսօր ամբողջ բնակչությունը լծված է եղել Քաշաթաղը կառուցելուն, Քաշաթաղը հայկական պահելու, Քաշաթաղի հայկականությունը բարձր պահելու գործին: Եվ հիմա, կարծես թե, մեր աչքի առջև փլվում են մեր բոլոր երազները»,-ասում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե հավատում է արդյոք՝ վերադարձ լինելու է, հաստատակամ նշում է՝ այո, այնպայման:

Արդեն տևական ժամանակ գյուղում գտնվող վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը նշում է, որ այդպես էլ որևէ հիմնավոր փաստաթուղթ չտեսան, թե ինչու պետք է բնակիչները լքեն գյուղը:

Նա նշում էր, որ հանրային պահանջ ձևավորելու դեպքում հնարավորոթւյուն էր տեսնում փոխել իրերի ընթացքը ու հանդես եկավ կոչով, որպեսզի ՀՀ պատգամավորները գան և իրենց ներկայությամբ թե անվտանգության երաշխիք ծառայել բնակիչների համար, թե հասկանալու համար բնակիչների ցանկություններն ու մտահոգող հարցերը և թե ինչ փաստաթղթի հիման վրա են մարդկանց տեղահանում: «Մարդիկ, ովքեր պատգամավորական մանդատ էին ստացել, եթե գային, դա նախ անվտանգության երաշխիք կլիներ, երկրորդը՝ տեղում կծանոթանային իրավիճակին, բնակիչների հոգեբանական վիճակին, տեղում կփորձեին հասկանալ նրանց կարիքները, ցանկությունները, թե ինչու էր այդպիսի վիճակ ստեղծվել: Բացի դրանից իրենց հնարավորությունները կարող էին օգտագործել պարզելու,թե այդ ինչ փաստաթղթի հիման վրա են մարդկանց տեղահանում և ռուսական կողմը ինչ մեկնաբանություն է տալիս: Ցավոք սրտի դա տեղի չունեցավ»,- նշեց Իշխանյանը:

Նա արձանագրեց, որ Հայաստանից շատ մարդիկ եկան՝ միանալու իրենց: Աղավնո էր եկել նաև Երևանում սովորող և բնակվող Ապրես Բեգլարյանը, ով իր ներկայությամբ փորձում է գյուղի բնակիչների ձայնն ավելի լսելի դարձնել: Նա նշում է , որ Աղավնոյի, Բերձորի ու Սուսի օրինակը տարածվելու է նաև մյուս բնակավայրերի վրա : «Թշնամին ինչ ուզում է՝ տալիս ենք, այդ դիրքորոշումն անընդունելի է»,- նշում է Ապրեսը ու հավելում՝ հերթը Երևանին էլ կհասնի,եթե այսպես գնաց;

Հայկա Ալոյան

Աղավնո Բերձոր Հայաստան Կարեն Հովհաննիսյան խմբագրի ընտրանի Հովհաննես Իշխանյան Հայկա Ալոյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին