f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Պատկան մարմինները հետաքրքրված չեն մեր ֆեդերացիայի խնդիրներով»


Մալազիայում կայացած մուայթայի աշխարհի կրտսեր տարիքի պատանիների, պատանիների և  երիտասարդների աշխարհի առաջնությունում կրտսեր տարիքային խմբում իրեն լավագույն կողմերով դրսևորեց հայազգի Էրիկ Պետակչյանը՝ կանգնելով պատվո հարթակի 2-րդ աստիճանին։ 
Հայ մարզիկը 32 կգ քաշային կարգում հաջորդաբար պարտության  մատնեց Իրաքի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին։ Եզրափակչում հավասար պայքարում մրցավարների կասկածելի որոշումով Էրիկը զիջեց անգլիացի մրցակցին՝ դառնալով արծաթե մեդալակիր։ 
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը խոսում է Էրիկի ելույթների և հերաթկան անգամ առանց պետական աջակցության, ծնողների և բարերարների միջոցներով հայ մարզիկի՝ ստուգատեսին մասնակցելու մասին։ 


-Պարոն Բրուտյան, Էրիկ Պետակչյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց ԱԱ-ում։ Էրիկին մրցումներին ուղարկելու որոշումն ինչպե՞ս կայացվեց։ 
-Ես եմ որոշել, որ Էրիկը պետք է մեկնի Մալազիա։ Նա հրաշալի մարզիկ է՝ հեռանկարային ապագայով։ Ընտանիքով ապրում է Նորվորոսիսկում, մարզվում է մեր հայրենակից Սուրեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Այս տարիքում արդեն հասցրել է  բազմաթիվ տիտղոսներ նվաճել։ 
Էրիկը շատ լավ նախապատրաստական շրջան էր անցել ու իրեն ըստ արժանվույն դրսևորեց։ Մրցասպարեզ էր մեկնել Սուրեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Նշեմ, որ Հայաստանի միակ ներկայացուցիչը մրցումների էր մեկնել առանց պետական աջակցության՝ ծնողների և բարերարների ֆինանսավորմամբ։


-Պարոն Բրուտյան, փաստորեն ՀՀԿԳՄՍՆ-ն դեռևս անմասն է մնում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի խնդիրներից։
-Ցավոք, մինչ այսօր ոչ մի աջակցություն չեն ցուցաբերել և ընդհանրապես  հետաքրքված չեն ֆեդերացիայի  խնդիրներով։ Պետությունը կարող է աջակցել ոչ միայն ֆինանսական խնդիրներ լուծելով։ Կան մի շարք հարցեր, որոնք կարող ենք հաղթահարել  պատկան մարմինների աջակցությամբ։  Օրինակ՝ մեր մարզիկները կարող են ավելի լավ պայմաններում մարզվել․ նրանք նվիրյալներ են, մշտապես փայլում են միջազգային հարթակներում, ունեն մեծ պոտենցիալ և նրանց պետք է զուտ բարոյահոգեբանական աջակցություն պետության կողմից։ Հուսանք՝  ընդունելություն կկազմակերպվի Էրիկի Պետակչյանի և իր մարզչի՝ Սուրեն Սիմոնյանի համար, և նրանք գոնե շնորհակալության կարժանանան։


 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Արտակ Բրուտյան Հայաստան Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին