f

Անկախ

40 զոհ` խաղաղ պայմաններում, սարսափելի պատկեր է` աննախադեպ


Ըստ պաշտոնական տվյալների` 2022 թվականի ութ ամիսների ընթացքում հայկական բանակում արձանագրվել է 40 մահվան դեպք` խաղաղ պայմաններում, տարբեր պատճառներով: Թե ինչի հետևանք է սա, ինչո՞ւ են բանակում զինվորները մահանում եւ ինչպես կանխել խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, այս և այլ հարցերի մասին hraparak.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

-Պարոն Ջամալյան, ութ ամսվա ընթացքում բանակում արձանագրվել է ավելի քան 40 մահվան դեպք` խաղաղ պայմաններում: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Սարսափելի պատկեր է` աննախադեպ: Երբ երկիրն առհասարակ վատ է կառավարվում, երբ երկրում տիրում է քաոս, ոչ մեկն իր տեղում չէ, ապա այդ ամենը, որ կարելի է կոչել նաև անիշխանություն, բերում է սրան: Վատ կառավարման, կարգապահության անկման պատճառով է այս ամենը տեղի ունենում: Ի՞նչ ասել է կարգապահության անկում: 2016 թվականին, երբ ես դեռ համակարգում աշխատում էի, բանակում առկա էր վաշտօղակն ամրապնդելու խնդիր: Ւ՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վաշտի հրամանատարների ինստիտուտը պետք է կայանար և պետք է ասեմ, որ այդ տարիներին ահռելի գործ էր արվում, հենց այդ ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ: Տարին մեկ, կամ երկու անգամ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավաքում էր զինվորականներին և մանրակրկիտ ուսումնասիրում էինք վաշտի հրամանատարի պարտականությունները, հազար ու մի խնդիր կար և արվում էր ահռելի աշխատանք, խնդրին լուծում տալու համար: Բանակի ստորին օղակներում, եթե ամեն ինչ լավ եղավ, արտակարգ պատահարների թիվն անհամեմատ կնվազի, քանի որ սա զինված ուժերի անմիջական շփման օղակն է: Սակայն մենք տեսնում ենք հակառակը: Չկա վերահսկողություն: Ի թիվս այլ կարևոր հարցերի, հետպատերազմական Հայաստանում զինված ուժերը գտնվում են վիրավոր և թույլ վիճակում, որի ապաքինման համար ոչինչ չի արվում: Մենք սպայակազմի մեծ կորուստ ունենք: 5000 զոհը, որ ունեցանք 2020 թվականին, նրանց շարքերում նաև սպաներ են եղել: Այսօր սպայական կազմում բազմաթիվ թափուր տեղեր կան: Սպայի դերն այսօր չի խրախուսվում: Ուռճացվում են ուստիկանական ուժերը: Բազմաթիվ սպաներ բանակից դուրս են գալիս, մտնում ոստիկանական համակարգ: Համալրման խնդիրն այսօր առաջնային է դարձել: Սա խոսում է այն մասին, որ չկա հսկողություն: Բանակը ոտքի կանգնեցնելու, դրա մարտական հնարավորությունները վերականգնելու համար ոչինչ չի արվում:

-Իսկ բանակի հանդեպ անտարբերությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Պայմանավորված է Հայաստանի հանդեպ ունեցած կոնցեպտով: Այս իշխանությունները Հայաստանի հեռանկարը պատկերացնում են բրիտանաթուրքական կենտրոնների կողմից ուղղորդված ծրագրերով: Նրանք խեղել են իրենց արժեհամակարգը: Նրանց համար նորմալ է, որ Հայաստանը դառնա փոքր քաղաք պետություն, բանակն էլ ունենա զուտ արարողակարգային բնույթ, փոխարենը լինի ուռճացված ոստիկանական համակարգ և իրենք աներեր մնան:

-Այս ընթացքում բանակում մահվան դեպքեր են արձանագրվում նաև առողջական խնդիրների պատճառով: Ի՞նչ է սա նշանակում: Զինվորը չի՞ ենթարկվում համապատասխան բուժզննության:

-Եթե չեմ սխալվում հենց եռամսյա հավաքների ժամանակ մոբիլիզացված տղաներից են եղել մահացողները: Նորից ասեմ. Եթե երկիրը վատ է կառավարվում, գլուխ են բարձրացնում տարատեսակ խնդիրներ: Նախկինում լավ թե վատ աշխատանք եղել է, հիմա ոչինչ չի արվում:

խաղաղ պայմաններ զոհեր Հայաստան հայոց բանակ Դավիթ Ջամալյան հարցազրույց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին