f

Անկախ

Պատասխանը՝ չվնգստալն է. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը...»: Արդեն որերո՛րդ անգամ վարչապետը դատավորներին անվանում է «վնգստացող», իսկ ԲԴԽ-ն որերո՛րդ անգամ հայտարարում է, որ քաղաքական հայտարարություններին չի արձագանքում։ Ստեղծվում է տպավորություն, թե դատական համակարգը հարմարվել է «վնգստացող» լինելու հանգամանքի հետ, ընդունել է իրեն ներկայացվող խաղի նոր պայմանները։  

Համակարգին բացատրվել է, որ պայմանին հակառակ գնալը կարող է բերել հետապնդման, կարգապահական վարույթների, քրեական գործերի, սոցցանցային հարձակման։ Օրինակներն արդեն բազմաթիվ են։  

 

Փոխել խաղի ընթացքը. հերթը չվնգստացող դատավորներինն է...

Ի՞նչ պետք է անի նման պայմաններում համակարգը։ Սպասել, թե դատավորները վաղը բողոքի դուրս կգան, ելույթներ կունենան, կշրջափակեն կառավարության շենքը, իրատեսական չէ։

Բայց նրանք ունեն մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից և որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ կատարել իրենց պարտականությունները՝ մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ։  

Եթե դատավորն իրեն վիրավորված է զգում, երբ երկրի վարչապետը իրեն կոչում է վնգստացող, ապա նա պետք է  ուղղակի շարունակի բացառապես օրենքի շրջանակներում կատարել իր աշխատանքը։ Սա՛ է ամենասոլիդ պատասխանը քեզ վիրավորող վարչապետին։ Իսկ եթե դատավորը գնաց «չվնգստալու» համար անօրինականություններ անելու, քաղաքական իշխանություններին դուր գալու ճանապարհով, ապա դա չի փրկի իրեն, իսկ վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։

Այսօր շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես՝ նրանց, ովքեր առչվել են մարտի 1-ի գործի հետ և, ի հեճուկս իշխանության ակնկալիքների, սպասումների և ճնշումների, կայացրել օրենքից բխող որոշումներ՝ հոգեբանորեն պատրաստ լինելով այն ճնշումներին, որոնք բացահայտ կերպով կիրառվում են դատավորների նկատմամբ։ Ամենևին կարևոր չէ, թե անձնական ինչպիսի՛ վերաբերմունք ունեն այդ դատավորները մարտի 1-ի գործի, և մասնավորապես Քոչարյանի հանդեպ։ Նրանց որոշումները պայմանավորված են ոչ թե որևէ անձով, այլ՝ օրենքի և օրինականության պահանջով։  

Այդպես են ապացուցում, որ վնգստացող չեն, չեն վախենում, անաշխատունակության թերթիկով և արձակուրդով չեն խուսափում պատասխանատու որոշումներ կայացնելուց, մի խոսքով՝ չեն ծաղրում, չեն անարգում արդարադատությունը։  

Այս պահին հանրությունը գիտի այդպիսի դատավորներից մի քանիսի անունները։ Նրանց, ովքեր հնչեղ դատավարությունների գործերով համարձակություն են ունեցել կայացնել օրինական որոշումներ։ Գիտենք նաև նրանց, որոնց անունները հետագայում իրավաբանական բուհերում բերվելու են որպես օրինակ, թե ինչպե՛ս չի կարելի ծաղրել իրավաբանությունը։ Բայց կան մեկ տասնյակից ավելի դատավորներ, ովքեր հենց այսօր լուռ կայացնում են որոշումներ, որոնք հետագայում դառնալու են անկախ դատական համակարգի հիմնասյունը։ Նրանց վրա է կառուցվելու արդար դատական համակարգը։ Այն համակարգը, որի գրագետ բարեփոխմանը կարելի էր գնալ հեղափոխությունից հետո, սակայն չարվեց։ Ընտրվեց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը ծառայեցնելու ճանապարհը։  

Նույնը վերաբերում է իրավապահ համակարգին։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ բազմաթիվ քննիչներ, դատախազներ սկսել են պահանջել վերադասից՝ ցուցումները ներկայացնել միայն գրավոր։ Եվ սա հասկանալի է։ Որևէ դատախազ, քննիչ կամ ղեկավար երբեք չպետք է մտածի, որ կարող է կատարել ցանկացած պատվեր կամ, ինչն ավելի վատ է, սեփական նախաձեռնությամբ ցանկացած անօրինականություն, ու դա կմնա անհետևանք։ Դատավորները, քննիչները և այլոք, ովքեր այսօր ընդունել են վնգստալու պայմանը, ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր։ Կամ գուցե, ինչպես եղավ այս անգամ, նրանք կսկսեն նույնքան անմռունչ ծառայել հաջորդ իշխանություններին՝ քրեական գործեր հարուցելով ու կալանքի որոշումներ տալով այսօրվա իրենց տերերի նկատմամբ։ Երկու տարբերակն էլ որևէ առնչություն չունի իրավական երկիր դառնալու այն ցանկության հետ, որը գոնե իրավունքի մասնագետները պիտի ունենային՝ այդ ճանապարհն ընտրելիս։ Պատվերով քրգործերի, կալանքների վրա պետություններ չեն զարգանում։  

Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին