Դիետայի ընթացքում կարևոր է պահպանել մարսողության նորմալ պրոցեսները, դրան կօգնեն համեմունքները, որոնք ոչ միայն նվազեցնում են ախորժակը, այլև բարելավում են աղիների շարժունակության աշխատանքը։ Այդ մասին URA.Ru պորտալին հայտարարել է դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան։ Գրում է Gazeta.ru-ն։
Մարդիկ, ովքեր հետևում են խիստ սննդակարգի, պետք է իրենց սննդակարգում ներառեն դարչին, համեմունքը նպաստում է ճարպերի արագ այրմանը, կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նվազեցնում քաղցրավենիքի հանդեպ հակումը: Պետք է ուշադրություն դարձնել նաև կոճապղպեղին։
Կոճապղպեղը խթանող ազդեցություն ունի ամբողջ օրգանիզմի վրա, նվազեցնում է խոլեստերինը, բարելավում է արյան շրջանառությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը՝ նպաստելով քաշի ավելի արագ կորստին։ Կոճապղպեղի թեյը մեծացնում է ջերմության փոխանցումը և հագեցնում քաղցը»,- ասել է բժիշկը։
Սննդաբանը խորհուրդ է տվել թեյն ավելի հաճախ խմել անանուխի հավելումով, ըմպելիքն օգնում է մաքրել աղիքները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։