f

Անկախ

Ֆաթուլաևի արկածները Քաշաթաղում


Լրագրող Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուրեմն հերիք չի ադրբեջանական քարոզչամեքենա կայքի գլխավոր խմբագիր Ֆաթուլաևը ռուս գնդապետին քյոլելով հասնում է Բերձոր ու Աղավնո, մի հատ էլ էնքան է հաբռգում, որ իջնում է մեքենայից, սկսում նկարահանումներ անել, հետո արյունը սկսում է եռալ և ուղևորվում է դեպի Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի աշխատասենյակ, որտեղ լինում են նաև այլ դաշնակցականներ, ինչպես նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը։

Էստեղ մեր "հերոսն" ավելի է ոգևորվում և որոշում է մտնել դետեկտիվ ժանրի մեջ ու ներկայանում է որպես միջազգային կառույցի ներկայացուցիչ, սկսում իբր հարցեր տալ, բայց իրականում կարևոր ինֆորմացիա քաշել՝ ձեռքի հետ էլ ինքնահաստատվելով (էստեղ ուզում եմ հասկանամ՝ իրո՞ք մերոնք էդքան միամիտ ե՞ն, թե՞ էտ հատուկ տակտիկա է իրենց կողմից)։ Բայց հետո կարդում եմ Ֆաթուլաևի հոդվածի շարունակությունն, ու ցավոք հաստատվում է առաջին վարկածը։

Սա ցանկություն է հայտնում գյուղում զբոսնել, և Չաուշյանը սիրալիր ձևով սրան ախրանիկ է տրամադրում (արցախի բանակի զինվոր), որ սա գնա գյուղում ազատ ֆռֆռա ու զրուցի բնակիչների հետ ու հետո անխնա ղժժա և անվտանգային խնդիրներ ստեղծի։

Արդյունքում ստացվում է մի «աննման» հոդված կինոյի տղա Ֆաթուլաևի, «հետամնաց ու քյալ հայերի, «խեղդող դաշնակցական մթնոլորտի», «գյուղի վատ հագնված մարդկանց», Աղավնոյի «կեղտոտ ու փտած գյուղապետարանի» և իհարկե ադրբեջանական «հնամենի մշակույթի ու պատմության» մասին։

Հոդվածն ավարտվում է․ "Остались считанные дни. Скоро в Забух вернемся без полковника Зимина…" Էս էլ մեջտեղի մատ ռուս գնդապետ Զիմինին։

Հա, հոդվածի վերնագիրն էլ երևի նվեր Անդրանիկ Չաուշյանին՝ իր անվտանգությունն ապահովելու համար․ "Андраник и дашнаки готовятся к последнему бою с Азербайджаном"․․․

Կներեք, մոռացա․ հոդվածի էպիզոդներում երևում է նաև հայ կարմիրբերետավորը, որին ադրբեջանցին միանգամից տեղն է բերում հայ ընդդիմադիրների ցույցերը ցրելու տեսարաններից։

Բայց ոչ, այդ կարմիրբերետավորը Քաշաթաղում է ոչ թե սրա նմանների մուտքը կանխելու կամ թևից բռնելու և դուրս շպրտելու կամ որ ամենաճիշտը կլիներ՝ ազգային անվտանգության մարմիններին հանձնելու, այլ հայրենազրկվող սիրիահայերի հնարավոր դժգոհությունները հանդարտեցնելու համար։

Ի դեպ, մեր ԱԳՆ-ն բողոքի նոտա չունի՞ հղելու․․․

Քաշաթաղ Բերձոր Աղավնո Ֆաթուլաև ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՈՒՇՅԱՆ խմբագրի ընտրանի Հայաստան Անի Գասպարյան ՖԲ Գրառում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին