f

Անկախ

Ինչու՞ ենք նորից հետ գնում 19-րդ դար՝ «մեր թաղեր»


Դեռ 19-րդ դարում խելամիտ ու կրթված հասարակության համար պախարակելի երևույթներ էին սնահավատությունն ու տգիտությունը: Այս երևույթներն անգամ տեղ են գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում: Շատ գրողներ իրենց գործերում երբեմն ցավով, երբեմն ծաղրով հիշատակել են մարդու անգրագիտությունը և գուցե հենց դրանով պայմանավորված նաև սնահավատությունը:

Հայ ռեալիստ գրող Նար-Դոսը 1889 թվականին հրապարակված «Մեր թաղը» նովելաշարում մի քանի նովել է գրել այս երևույթների մասին: Թվում էր ժամանակներն ու բարքերն էին ստիպում, որ քրիստոնյա հայերը հավատային գրբացների տարօրինակ միջոցներով բժշկությանը, մարդու մեջ սատանաների ու չարքերի առկայությանը, ուխտ գնալով բուժվելուն և այլնին:

Բայց անգամ երկու դար անց՝ մեր օրերում էլ մարդիկ շարունակում են ապրել նույն հավատալիքներով: Հաճախ այս կամ այն խնդրի դեպքում իրար ուղորդում են բախտագուշակների, վախ բռնողների, այսպես կոչված աղոթողների մոտ: Իսկ ահա ուխտ գնալն ու մատաղ անելը վաղուց դարձել են քրիստոնեկան սովորություններ ու կարծես մոռացվել է դրանց հեթանոսական ծագումը:

Եթե դարեր առաջ այս երևույթները կարելի էր բացատրել կրթության բացակայությամբ, համատարած անգրագիտությամբ, ապա ինչպիսի՞ բացատրություն գտնել այսօր, երբ երկրում գործում են բազմաթիվ քոլեջներ, բուհեր, ի վերջո կարելի է դպրոցում 12 տարի անվճար կրթություն ստանալ:

Համացանցում ամեն րոպե կարելի է կարդալ այս կամ այն խոտաբույսով բժշկվելու մասին, էլ չենք խոսում գուշակությունների մասին, որոնք այնքան հավատ են ներշնչում մարդկանց:

 Օրեր առաջ մի երիտասարդ ոգևորված պատմում էր, որ հարազատը լուրջ հիվանդ է ու ոչնչով չեն կարողանում օգնել: Հարցին՝ ինչ միջոցներ են ձեռնարկել, պատասխանեց, որ փորձել են ամեն ինչ՝ բազմաթիվ բախտագուշակների մոտ են գնացել, աղոթողների, բայց ոչ մի օգուտ: Միայն վերջին աղոթողն ասել էր, որ հիվանդի մեջ չարք է մտել և ինքն անզոր է օգնել նրան: Խորհուրդ են տվել ուխտ գնա, եկեղեցում հոսող ջրով լվացվի ու կբժշկվի: Եվ ոչ մի խոսք հիվանդանոց գնալու ու բժշկի խորհրդատվությունից օգտվելու մասին:

Եթե 21-րդ դարում մարդկանց մի ստվար զանգված, այդ թվում սերուցք համարվող երիտասարդությունը, որ ժամանակի ոգին պետք է դառնա, ամենամեծ հավատով խոսում է վերոնշյալ երևույթների մասին, քանի դեռ սուրճի բաժակ նայելը, թուղթուգիր անելը, նաֆս հանելը, աչքի ուլունք կախելը, մոմ թափելը մարդկանց վրա արդիական են, հնարավոր չէ խոսել գիտության, կրթության, զարգացվածության, երկիր փրկելու ու հզոր ազգ ունենալու մասին:

Ի վերջո անքննելի է այն միտքը, որ կրթված ու գրագետ ազգերն ու ժողովուրդները կարող են կռիվ տալ աշխարհում իրենց տեղի ու դիրքի համար... 

Հայաստան սնահավատություն անգրագիտություն

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին