f

Անկախ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նպատակը քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը չէ․ տնտեսագետ


ԿԲ-ն  առաջարկում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին հնարավորություն տալ ավելի շատ ներդրումներ անել բաժնային արժեթղթերի շուկայում, նաև ուղիղ ներդրումներ անել ՀՀ տնտեսության իրական հատվածում, իսկ այլ պետություններում ներդրումների սահմանաչափը կրկնակի մեծացնել՝ որպես առավելագույն շեմ սահմանելվ 30 տոկոսը։ Հանրային քննարկման է ներկայացվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը գործող իշխանությունների և ԿԲ-ի հերթական արկածախնդրությունն է ի հաշիվ քաղաքացիների կուտակած կենսաթոշակային միջոցների։ 

«Այս նախագծով առաջարկվում է կուտակային  ֆոնդերի ակտիվներն ավելի ռիսկային դարձնել։ Մասնավորապես՝ առաջարկվում է պահպանողական ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների չափը։ Նշեմ, որ կուտակային կենսաթոշակային միջոցների  98 տոկոսը ներդրված են պահպանողական ֆոնդերում․ քաղաքացիները չեն ընտրում, և համակարգն ինքնաշխատ տարբերակով ընտրում է պահпանողական ֆոնդերը, որոնք ենթադրում են միջին ռիսկայնություն։ Իսկ այս նախագծով այդ ռիսկայնության մակարդակը բարձրանում է»,- ասում է Պարսյանը։ 

 

Տնտեսագետը նշում է՝ նախագծի ընդունվելու դեպքում կենսաթոշակային միջոցները կառավարող ֆոնդերը հնարավորություն կունենան ձեռք բերել մասնավոր կազմակեպությունների բաժնետոմսեր, որը կարող է և ավելի մեծ եկամուտներ ապահովել և ներդրված միջոցների կորստին հանգեցնել։ 

 

«Ստացվում է, որ Կենտրոնական բանկը այս տարվա ակտիվների 9-10 տոկոս կորուստների կամ արժեզրկման պայմաններում էլ ավելի  ռիսկային է  դարձնում այդ միջոցների ներդրումները»,- ասում է նա։

Անդրադառնալով տնտեսության իրական հատվածում ներդրումների հնարավորությանը՝ Պարսյանն ասում է, որ այդպիսով ֆոնդերի կառավարիչները հնարավորություն են ստանում ձեռք բերել մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, որոնք կառավարության և ԿԲ կողմից երաշխիքներ չունեն։ Սա այն պարագայում, երբ անգամ ավանդների և պարտատոմսերի դեպքում չեն կարողացել հաջողել։ Հայաստանի դեպքում, երբ  չկա զարգացած կորպորատիվ մշակույթ, կա բարդ ստվերային տնտեսության մակարդակ և կան  ներքին և արտաքին ռիսկեր, մասնավոր կազմակերպությունների բաժնետոմսեր ձեռք բերեկը բավականին ռիսկային գաղափար է»,- ասում է նա։ 

 

Խոսելով առաջարկվող փոփոխությունների նպատակների մասին՝ Պարսյանն ասում է, որ այն կոչված է այս տարվա կորուստների ֆոնին  ավելի բարձր եկամտաբերություն ապահովել ֆոնդերի կառավարիչներին։«2014-ից ի վեր  այդ ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է միջինում 7 տոկոս։ Դա նրանց չի բավականացնում։ Եվ հիմա որոշել են, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կարող են արկածախնդրության դիմել և մեր միջոցները ներդնել տարբեր ռիսկային նախագծերում»,- ասում  է նա։

Պարսյանը վստահ է՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են ոչ թե կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիների, այլ այդ միջոցների կառավարիչների շահերից։ «Նրանց ձեռքերն այսպիսով ազատվում են սահմանափակումներից»,- ասում է նա։

Պարսյանը հիշեցնում է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները դեռ 2007-2008թթ․ հայտարարում էին, որ կենսաթոշակային համակարգը կստեղծի երկար փողեր, որոնք կզարգացնեն տնտեսությունը, բանկային համակարգը և արժեթղթերի շուկան։ «Համակարգի գործունեության պայմաններում, սակայն, նման փոփոխություններ տեղի չունեցան։ Պարտադիր կուտակային միջոցների մեծ մասն ուղղվել է պետական պարտատոմսերի  ձեռքբերմանը և ավանդադրմանը։ Իսկ մոտ 40 տոկոսը Հայաստանից հանվել է»,- ասում է Պարսյանը՝ հավելելով, որ Հայաստանում խնդիրը արժեթղթերի և բաժնետոմսերի զարգացած շուկա չունենալն է։

 

«Խնդիրն այն չէ, որ փող չկա, որ բաժնետոմս ձեռք բերենք, այլ այն է, որ չկան վստահելի բաժնետոմսեր։ Այս մարդիկ չեն հասկանում, որ խնդիրը փողի մեջ չէ, այլ այն է, որ  Հայաստանում վստահելի բաժնետոմսեր չկան,կազմակերպություններ չկան, որոնք թափանցիկ են, հրապարակային են, որտեղ գործում է կորպորատիվ մշակույթը և այլն։  Եվ այժմ ասում են՝  եկեք հնարավորություն տանք բաժնետոմսեր և արժեթղթեր գնելու, այդ դեպքում կզարգանա արժեթղթերի շուկան։ Բայց այսպես մենք  կարող ենք բավականին մեծ կորուստներ ունենալ»,- ասում  է նա։

Տնտեսագետը մեջբերում է նաև միջազգային փորձը․ նման իրավիճակ է եղել նաև Չիլիում, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ներդրումներ են արել տարբեր մասնավոր կազմակերպություններում  իրենց երկրում, այդ ընկերությունները սնանկացել են, լուծարվել  կամ քրեական գործերի մեջ ներքաշվել,  և դրա հետևանքով այդ երկրի քաղաքացիների կուտակած գումարների զգալի մասը փոշիացել են։ Հիմա նույն սպառնալիքի առջև ՀՀ քաղաքացիներն են կանգնած։

 

Պարսյանը ռիսկային է համարում նաև այլ պետություններում ներդրումների սահմանաչափը 15-ից 30 տոկոս հասցնելուն։ Ասում է՝ այսպիսով մեծանալու է ֆոնդերի կառավարիչների կախվածությունը կոնկրետ երկրներից։ 

«Քանի որ ֆոնդերի կառավարիչները գերմանական և ֆրանսիական ընկերությունների դուրստր ձեռնարկություններ են, նրանք կարող են այդ գումարների 30 տոկոսը  ներդնել իրենց երկրում։ Սա Հայաստանի շահերից չի բխում, այլ իրենց գլոբալ կորպորատիվ շահերից,- ասում է նա։-Սրա նպատակը ոչ թե քաղաքացիների բարեկեցիկ ծերությունն է, այլ ֆինանսատնտեսական համակարգի համար երկարաժամկետ, բայց առանց երաշխիքի  փողեր ապահովելը»։

 

Պարսյանն ուշադրություն է հրավիրում նաև օրենսդրական նախաձեռնության այն կետի վրա, որով ֆոնդերի կառավարիչներն ազատվում են կենսաթոշակային համակարգի մասնակիցներին թղթային տարբերակով ծանուցումներ ուղարկելու պարտավորությունից, որպեսզի նվազեցվեն գործառնական ծախսերը։ Տնտեսագետը նշում է՝ վերջին 5 տարում որևէ թղթային կամ էլեկտրոնային ծանուցում չի ստացել իր կենսաթոշակային միջոցների կառավարիչ ֆոնդից, մինչդեռ փաստաղթից բխում է, որ ֆոնդերի կառավարիչները այդ չիրականացված գործառույթի համար փոխհատուցում են ստացել քաղաքացիների կուտակած միջոցներից՝ փաստացի չիրականացնելով օրենքով սահմանված պարտավորությունը։

Հարցին, թե որն է պատճառը, որ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որը բխում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ֆինանսական ընկերությունների շահերից, Պարսյանն ասում է, որ  ԿԲ-ն կարող է ֆինանսական ընկերությունների լոբբինգ իրականացնել, բայց Կառավարությունն իր քաղաքականությամբ պետք է հակակշիռ ապահովի, ինչը մեզ մոտ չկա։ 

 

«Խնդիրն այն է, որ մեր իրար հաջորդող կառավարությունները ԿԲ  ազդեցության տակ են գտնվել, բացի այդ ԿԲ  մի շարք չինովնիկներ հետագայում դարձել են կառավարության անդամներ՝ իրենց հետ տանելով ԿԲ-ի գաղափարներն ու քաղաքականությունը։ Մեզ մոտ  երկարաժամկետ առումով ԿԲ-ն կառավարությանը պարտադրում է իր օրակարգը, և հիմա, ըստ  էության, այդ պարտադրանքի օրինակներից մեկի ականատեսն ենք»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանի համար օրինաչափ այս երևույթը միջազգային պրակտիկայում օրինաչափ չէ։




 

հանրային քննարկում խմբագրի ընտրանի տնտեսություն Կուտակային կեսնաթոշակ Կենտրոնական բանկ Սուրեն Պարսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին