Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհի 92 երկրներում կապիկի ծաղիկի 35 հազար դեպք է գրանցվել։ Գրում է Russian.rt.com-ը։
«Ներկայումս 92 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի 35.000 դեպք», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է մամուլի ասուլիսի ժամանակ Գեբրեյեսուսի խոսքերը:
Նրա խոսքով՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։
Հիվանդությունից մահացել է 12 մարդ։
Ավելի վաղ Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր սանիտարահիգիենիկ սպառնալիքի առավելագույն մակարդակ՝ կապված երկրում կապիկի ծաղիկի տարածման հետ։