f

Անկախ

Արցախը ներկայացնող պաշտոնյան խաբել է արցախցիներին, վախեցրել է ժողովրդին, թե ռուսները հեռանում են, ուրեմն դուք էլ հավաքեք ձեր ունեցած -չունեցածն ու արագ հեռացեք Բերձորից, Աղավնոյից:


Հայտնի սորոսական, իջևանցի Հայկ Խանումյանը պատերազմից հետո դարձավ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար;

Վերջերս նա Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ակտիվորեն համոզում էր, նաև պարտադրում արագ լքել հայրենի գյուղերը: Ու որպեսզի մարդիկ կատարեն իր պահանջը, նա մարդկանց ասում էր, թե «ռուսական զորախումբը օգոստոսի 25-ից Բերձորում չի լինելու,.. եթե մնաք` թշնամին ձեզ կստորացնի»:

Բայց պարզվում է, որ ռուս խաղաղապահները Բերձորից հեռանալու նպատակ չունեն, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը. «Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա»: Այսինքն, օգոստոսի 25-ին ու դրանից հետո երկար ժամանակ դեռ ռուս խաղաղապահները գտնվելու են Բերձորում:

Հայրենասեր, խելացի իշխանությունը կօգտվի իրավիճակից` ժամանակ կշահի, կաշխատի բոլոր ուղղություններով, գուցեև հնարավոր լինի իրավիճակ փոխել..

Բայց չէէ, քանի որ սրանք ալիևի խամաճիկներն են, պիտի կատարեն բաքվի բռնապետի բոլոր հրահանգները:

Փաստորեն, ստացվում է, որ Արցախը ներկայացնող պաշտոնյան խաբել է արցախցիներին, վախեցրել է ժողովրդին, թե ռուսները հեռանում են, ուրեմն դուք էլ հավաքեք ձեր ունեցած -չունեցածն ու արագ հեռացեք Բերձորից, Աղավնոյից: Սա Հայրենադավության հերթական փաստն է:

Ընդ որում, սույն անձը` Խանումյան Հայկ անունով, Բերձորի ու Աղավնոյի բնակիչներից նաև պահանջել էր` չայրել բնակարանները: Կան լուրեր, որ Արցախի սորոսական իշխանություններն այս հարցում դարձյալ կատարում են ալիևի հրահանգը` հայերի բնակարաններն ամբողջական, նորմալ վիճակում ադրբեջանցիների վերաբնակիչներին հանձնելու մասին..

Արմինե Սիմոնյանի ՖԲ գրառումը

Աղավնո Բերձոր Հայկ Խանումյան Արմինե Սիմոնյան ՖԲ Գրառում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին