f

Անկախ

Ելակից ու ՍՈւ-30-ներից մինչև անպաշտպան սահմաններ ու շարունակ թշնամուն հանձնվող հայրենիք


Զինվորը պիտի լավ ուտի, լավ հագնվի ու լավ էլ կռվի: Սոված զինվորը, տկլոր զինվորը ոչ ոքի պետք չի ու չի էլ կարող կռվի...

Պաշտպանական ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, բանակի կառուցվածքը պետք է արդիականացվի...

Նախկինները 30 տարի թալանել են բանակը, չեն ապահովել անհրաժեշտ սպառազինություն, նախկինների օրոք զինվորը սոված էր ու տկլոր, մենք կբարեփոխենք ու կարդիականացնենք Զինված ուժերը...

ՔՊ-ական վերնախավը իր առաջնորդի հետ միասին նմանատիպ խոստումներով ու հավաստիացումներով եկավ իշխանության: Ինչպես բոլոր ոլորտներում, Զինված ուժերում ևս նախկին իշխանությունները «ձախողվել» էին ու 2018-ին իշխանության եկածները պետք է տարածաշրջանում առաջինը համարվող բանակ ստեղծեին: Այլևս զինվորների ծնողները չէին անհանգստանալու իրենց որդիների համար, զինվորը ոչնչի կարիք չէր ունենալու, ծնողներն այլևս գումար չէին ծախսելու, որ իրենց երեխաներին ինչ-որ բան ուղարկեին, զինվորն ուտելու էր այնպիսի սնունդ, որն անգամ իր սեփական տանը չէր կերել...

Այսպիսով՝ 2020 թվականի ապրիլին իշխանությունը ցնծության մեջ էր, վերջապես կատարվել էր «ամենակարևորը». զինվորներին զորամասերում սննդի հետ մատուցվում էր ԵԼԱԿ: Պատմությունը դժվար ևս մի այսպիսի կարևոր իրադարձություն ունենա իր խորքերում պահած: Զինվորը կուշտ է, բանակին մատակարարվող սնունդը գոհացնում է բոլորին, բոլորը կարծես թե երջանիկ են: Սակայն իշխանությունները «մոռացել էին», որ բանակին մատակարարվող սննդի մեջ իրենց ներդրումն են ունեցել «թալանչի» նախկինները:

Ինչևէ ելակից բացի կարևոր է հիշատակել նաև սպառազինության ապահովումը: 2019 թվականի տարվա կարևոր ձեռքբերումը, ինչպես նշել էր ՔՊ առաջնորդ Փաշինյանը, «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռն էր, որը ինչպես հետո պարզվեց ձեռք էր բերվել միայն «առաջնորդի» լուսանկարվելու համար: Եվ մի շատ փոքր, աննշան փաստ ևս. «առաջնորդը» մոռացել էր նշել, որ տարվա կարևոր ձեռքբերումները գնվել են առանց հրթիռների, ասել է թե իսկապես գնվել էին զուտ Փաշինյանի «սելֆիի» համար:

«Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»,-հայտարարել էր Փաշինյանը: Իսկապես հպարտանալու առիթ էր...

Ուշագրավ է, որ այս հայտարարությունից ամիսներ անց այդ նույն «անխոցելի օդային սահմանները» դարձան հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկի պատճառը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ողջ ընթացքում թուրքական բայրաքթարները առանց որևէ խոչընդոտի հանդիպելու ներխուժում էին հայկական տարածք ու սպանում էին մեր հազարավոր զինվորներին:

44-օրյա պատերազմում պարտված, կապիտուլացիոն ակտը ստորագրած, Արցախը հանձնած, 5000 զինվորի մահվան պատճառ դարձած, հազարավոր վիրավորներ, գերիներ ու անհետ կործներ ունեցող երկրի «առաջնորդը» շարունակում էր մեղքը բարդել նախկինների վրա. «Ամեն բան արել են անցած 30 տարում, ամեն ինչ արդեն հանձնած է եղել մինչև 2018 թվականը, չենք ունեցել զենք, չենք ունեցել մարտունակ բանակ, մենք մեղք չունենք...»: Քիչ թե շատ տրամաբանություն ունեցող մարդն այս ամենը լսելուց հետո ոչ թե գլուխը դրական կշարժի ու կհետևի Փաշինյանին, այլ կանգ կառնի ու գոնե մի անգամ կհարցնի. «Բա անմարտունակ բանակը ո՞նց հաղթեց Արցախյան առաջին պատերազմում, բա սոված ու տկլոր զինվորները ոնց հաղթեցին քառօրյա պատերազմում, բա 30 տարվա ընթացքում ինչու՞ չունեցանք այդքան տարածքային ու մարդկային կորուստներ, բա մինչև պատերազմը երկու տարի իշխանության էիք ինչու՞ չտեսանք ձեր կատարած բարեփոխումներն ու մարտունակ բանակը...»:

Պատերազմից հետո իշխանական էլիտան ոչ միայն հրաժարական չտվեց, այլ մինչ այսօր շարունակում է իր ծրագրած ուղով շարժվել: Արցախի մնացած հատվածը, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց Ձորը և ընդհանրապես ողջ Հայաստանը ամեն օր գտնվում է նշանառության տակ: Արցախի մի մասը օրերի ընթացքում լուռ կհանձնվի թշնամուն, հետո կանցնեն Սյունիքին, հետո Հայաստանի մնացած տարածքներին, ու սա միայն նրա համար, որ «առաջնորդը» մտածում է իր ազգի մասին ու չի ուզում, որ նորից պատերազմ սկսվի ու իր «սիրելի» ազգը կոտորվի:

Նույն «առաջնորդը» այնքան է մտածում իր ազգի անվտանգության մասին, որ եկած օրվանից Պաշտպանության նախարարներ է փոխում թաշկինակի նման, զինված ուժերի գերատեսչությունների ղեկավարներ է փոխում, որպեսզի ի վերջո գտնի լավագույններին, ովքեր լուռ կկատարեն իր հրամանները և չեն փորձի ապստամբել մեծն «առաջնորդի» դեմ: 

Մի հետաքրքիր փաստ ևս. 2017 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ Զինվորական կոմիսարին և խնդրել տրամադրել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, քանի որ խոսակցություններ էին պտտվում, որ Սարգսյանը չի ծառայել բանակում: Իհարկե այս փաստն անընդունելի էր ընդդիմադիր Փաշինյանի համար: Ուշագրավն այն է, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր երբեք չեն ծառայել բանակում, իսկ 2021 թ. նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար է նշանակել Սուրեն Պապիկյանին, ում մասին նույն չար լեզուներն ասում են, որ ծառայության ընթացքում բազմիցս խնդիրներ է ունեցել սպայական անձնակազմի հետ, բանն անգամ հասել է դանակահարությանը:

Ինչևէ, պետք է նկատենք, որ այսօր ծնողները հաճախ են իրենց զինվորներին ուղարկում թե ներքնազգեստ, թե զինվորական հագուստ, թե գումար: Առաջնագծում գտնվող զինվորները չունեն պայմաններ անվտանգ և ապահով ծառայության համար (շաբաթներ առաջ զինվորը առաջնագծում զոհվել էր թշնամու կրակոցից հենց վրանի մեջ քնած ժամանակ), հաճախ անգամ վրաններ չկան, որտեղ կարողանան հանգստանալ առաջնագծում մեր անդորրը հսկող զինվորները, սահմանային լարվածությունը պահպանվում է գրեթե ամեն օր, զորամասերում ավելացել են միջանձնային կոնֆլիկտներն ու դրանցով պայմանավորված մահերը, և մի չլսված երևույթ ևս. չգիտես ինչու պայմանագրային զինծառայողները սկսել են հանկարծամահ լինել: Գուցե այս ամենի պատճառը ելակն է ու այդպես էլ չարված բարեփոխումները...

Հայաստան Զինված ուժեր Նիկոլ Փաշինյան սուտ խոստումներ խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին