f

Անկախ

Իջեւանի ԲԿ տնօրենի դատական ոդիսականը շարունակվում է


Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ․ ծնված Էդուարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2009թ.-ի հունվարից մինչեւ 2019թ․ հուլիսի 1-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի (Բերդի աոանձին բժշկական ջոկատ) հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով բուժծառայության փոխգնդապետ, պարտավոր լինելով հոսպիտալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել ՀՀ-ում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, առանց հաստատված գնացուցակով սահմանված՝ 200.000 դրամ գումար գանձելու 2019թ․ հունվարի 23-ին վիրահատել է Պաոավաքար գյուղի բնակիչ Անահիտ Աղաջանյանին, ապա օրենքի խախտմամբ, 2019թ․ հունվարի 29-ին առանց հաստատված գնացուցակով սահմանված 180.000 դրամ գումար գանձելու, վիրահատել է Մովսես գյուղի բնակիչ Վոլոդյա Ավալյանին, սահմանված դրույթների խախտմամբ, 2019թ․ հունվարի 30-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 150.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Նավուր գյուղի բնակիչ Ալիսա Մարդանյանին, 2019թ․ փետրվարի 25-ին առանց հաստատված գնացուցակով սահմանված 140.000 դրամ գումար գանձելու, վիրահատել է Վազաշեն գյուղի բնակիչ Գայանե Ամիխանյանին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել, ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումար զինհոսպիտալի դրամարկղ չի վճարվել: Է.Գրիգորյանը պետությանը պատճառած 670.000 դրամ գումարը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2019թ. հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ Է․ Գրիգորյանի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020թ. փետրվարի 21-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու մասին: 2020թ․ հունիսի 10-ին . քրեական գործը ստացվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում եւ մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին։ 2022թ․ հունիսի 17-ին դատավոր Ս․ Մարդանյանը վճռել է Էդուարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Է․ Գրիգորյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Դատախազությունը բողոքարկել է այդ վճիռը։

Նշեմ, որ Էդուարդ Գրիգորյանը Իջևանի ԲԿ տնօրեն է նշանակվել 2019թ. դեկտեմբերի 27-ին:

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Էդուարդ Գրիգորյան դատավարություն Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին