f

Անկախ

«Ժողովուրդ»․ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ փաստաթուղթ: Պարզվում է՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում անվտանգության կանոնները դեռ նախորդ տարվանից չեն պահպանվել, եւ շատ մարդիկ, իրենց անվտանգությունից դրդված, ստիպված են եղել լքել առեւտրի կենտրոնը:

Եւ այսպես, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը:

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երեւան քաղաքի դատախաազ Սեւակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերել նաեւ Փորձաքննություների ՊՈԱԿ-ը, քանի որ մեկ տարի շարունակ չի տվել փորձագիտական եզրակացությունը. այն մեկ ամիս առաջ է միայն ստացվել։ Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները:

Եթե մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը կասկածելի անուշադրության չմատներ եւ պատշաճ ուսումնասիրեր փաստաբանի միջնորդությունը, որտեղ բազմաթիվ խախտումների մասին էր բարձրաձայնել, եւ դեռ ավելին՝ քննիչն էլ փափուկ բարձ չդներ փաստաբանի գլխի տակ, թե հարցը կքննարկեն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, այսօր չէինք ունենան 16 զոհ:

Կից ներկայացնում ենք փաստաթուղթը՝ հիմնավորումներով, թե ինչու էր անհրաժեշտ փակել «Սուրմալուն», ինչը Նիկոլ Փաշինյանի անկաշառ պետական օղակները չեն արել»:

 

«Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյուն խախտումներ ՀՔԾ անգործություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին