«Ահազանգերի քաոսը ստեղծվում է զուտ նրա համար, որ Ներքին գործերի նախարարությանն անսահման հնարավորություններ ընձեռվեն»,-այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը՝ միաժամանակ չբացառելով, որ նման իրավիճակը կարող է ձեռնտու լինել Նիկոլ Փաշինյանին։
«Չեմ կարող բացառել, որ Նիկոլն իր ճղճիմ պլաններից մեկն է ուղղակի իրագործում և արդյունքում ուժային կառույցներին օժտելուէ անսահման հնաավորություններով՝ մեզ վրա ազդելու»,-ասաց Արա Վարդանյանը։