f

Անկախ

Ինչպես պարտվեցինք պատերազմում․ «Սուրմալուի» բացահայտումները և Արծրունի «Հաղթելու ենք»-ը. 7or.am


7or.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը, հնարավորություն տվեց Ադրբեջանին Թուրքիայի ներգրավմամբ պատերազմ սկսել։ Այդ պատերազմում մենք հաղթելու շանս չունեինք, եթե անգամ Նիկոլը դա շատ ցանկանար։

«Սուրմալույում» տեղի ունեցածը բացահայտորեն ցույց է տալիս, թե ինչպես ենք Նիկոլ Փաշինյանի ու Արծրուն Հովհաննիսյանի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտվել 44–օրյա պատերազմում։

Եթե մի կողմ թողնենք բոլոր իշխանությունների գործողությունների մասով ողջամիտ կասկածները և նրանց ուղղված հիմնավոր մեղադրանքները, պատերազմում մենք պարտվել ենք նախևառաջ խայտառակագույն կառավարման որակի պատճառով։

«Սուրմալուի» դեպքերն ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը փլուզել է բոլոր ոլորտները։ Ինչպես որ պատերազմի ժամանակ էր Նիկոլը լայվ մտնում ու Ֆեյսբուքով կամավորների ջոկատ ձևավորելու կոչ անում, այնպես էլ ԱԻՆ–ը կամավորներ էր պահանջում, մինչդեռ պետությունը նման դեպքերի համար հստակ աշխատող մեխանիզմներ պետք է կիրառի, իսկ կամավորների փոխարեն ներգրավի ոստիկանությանն ու բանակին։ Ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է աղետների ժամանակ։ Ի՞նչ է նշանակում կամավորական։ Շարքային քաղաքացին հո մասնագե՞տ չէ, որ իմանա, թե փլատակներից ինչպես պետք է մարդկանց հանի։

Անհրաժեշտ տեխնիկայի քանակական ու որակական բացակայությունը «Սուրմալույում» ևս հիշեցնում է 44–օրյա պատերազմը, երբ հայտարարվեց, թե, իբր, օդը փակ է, բայց երեխեքն ընկան բայրաքթարների տակ։

Նիկոլը պատերազմի օրերին առաջարկում էր տանից կասկաներ ու բրոնեժիլետ բերել, ինչը խայտառակագույն կոչ էր։ Նույնը հիմա է արվում։

Մի բան էլ․ ինչպես պատերազմի օրերին էր Նիկոլը փորձում իր պատասխանատվության բաժինը գցել ընդդիմության գրպանը, այնպես էլ հիմա են նրա քարոզիչները էժանագին հայտարարություններ անում, թե բա՝ ո՞ւր է ընդդիմությունը, թող գա «Սուրմալու»։ Ուղեղի մի փոքր ծալք ունեցողի համար պարզ է, որ «Սուրմալույում» պետք է պետական համակարգերն աշխատեն ու ընդդիմության ֆիզիկական ներկայությունը դեպքի վայրում բացառապես կարող է բարոյական լինել, ոչ ավելին։ Բայց դե Նիկոլին մուտիլովկան է հետաքրքրում, այլ ոչ թե բուն դեպքը։

Եվ վերջում․ Նիկոլենց քարոզչամեքենան «Սուրմալուի» դեպքերի հետ կապված քարոզչական առումով կրկին «հաղթում էր»՝ շեշտը դնելով էժանագին փիառի, կեղծ լուրերի, այսրոպեական լայք քամող լուրերի վրա։ Պատերազմի օրերին Գետաշենն ու Շահումյանն էին «ազատագրում», հիմա էլ հղի կնոջն ու երեխային էին «ողջ ու առողջ» գտնում փլատակներից։ Ու զարմանալի էր, թե ինչու քանոնահար աղջկա փոխարեն Արծրունը չէր նստած փլատակների ֆոնին ու ինչու չէր գոռում՝ «Հաղթելու ենք»։

Հայաստան Արծրուն Հովհաննիսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին