Արտակարգ դրությամբ պայմանավորված Գյումրու ներքաղաքային տրանսպորտը դադարեցրել է սպասարկումը: Ինչպես և ենթադրելի էր սպասարկող երթուղիների վարորդները պետք է օգտվեին պետական աջակցությունից, քանի որ աշխատանքից զրկվել էին համավարակի պատճառով: Երթուղիների վարորդներն իրենց դժգոհությունն են հայտնել կառավարության տրամադրած սոցիալական աջակցության չափից: Նրանք այդ մասին հայտնել են Շիրակի մարզպետին, նշելով, որ պետությունից ստացած գումարը 6000 ու 7000 դրամի սահմանում է եղել, նրանք խնդրել են պարզել ինչպես է եղել, որ ամեն օր աշխատանքի դուրս եկած մարդիկ, ովքեր ամենօրյա ֆինանս են ապահովել, հիմա ծիծաղելի գումար են ստանում:
Շիրակի մարզպետը նշել է, որ աջակցությունը տրամադրվում է տուժած ոլորտի աշխատակցի 2 ամսվա աշխատավարձի միջինի 50 տոկոսի չափով: Մարզպետը նաև խոստացել է առաջիկա օրերին հարցը քննարկել տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունների և Գյումրու քաղաքապետարանի հետ: