f

Անկախ

Բաքու, մի զայրացրու Մոսկվային ու այաթոլլային. EA Daily


Հետպատերազմյան Հարավային Կովկասը  նոր տեկտոնական տեղաշարժերի սպասման մեջ է: Ստատուս քվոն տարածաշրջանում մեծ հավանականությամբ էական փոփոխություններ կկրի 2025 թ. աշնան մոտ, երբ Լեռնային Ղարաբաղում ավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հնգամյա մանդատը: Թվում էր, թե  44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի թուլացումը և դրան համաչափ Ադրբեջանի ուժեղացումը հասել են գագաթնակետին: Բայց ամեն ինչ չէ, որ տեսանելի է, եթե հաշվի առնենք ընդհանուր աշխարհաքաղաքական բարձր լարվածությունն աշխարհում և ի դեմս Թուրքիայի՝ տարածաշրջանային տերության՝ իրավիճակից առավելագույն շահ քաղելու տրամադրությունը:

Ռուսական խաղաղապահների ներկայությունից ամենից շատ դժգոհ է տարածաշրջանում Ադրբեջանը: Նա օրինակելի համառությամբ մանթրայի պես կրկնում է, թե ՌԴ-ի զինվորականները «ժամանակավոր են գտնվում տարածքում»: Առայժմ ամեն ինչից երևում է, որ ամենամեծ հարավկովկասյան հանրապետության ղեկավարությունը մտադիր է հասնել նրան, որ  խաղաղապահ առաքելության «հնգամյակն» առաջինն ու վերջինը լինի: Առաջիկա երեք տարիներին Բաքուն մեծ խաղ է խաղալու «մենք կհամաձայնենք մանդատի երկարաձգմանը, եթե» թեմայով: Ընդ որում, ակնհայտ է, որ ժամկետի նման երկարացման դեպքում, որ նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, պայմաններ է առաջադրելու ադրբեջանական կողմը: Դրանք առայժմ որոշված չեն հենց Բաքվում, քանզի դեռ ահագին ժամանակ կա, և իրավիճակն էլ տարածաշրջանում բավական փոփոխական է: Բայց հիմա արդեն կասկած չի հարուցում այն փաստը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը կփորձի առավելագույնս ընդլայնել առաջիկա առևտուրը՝ դրա համար համապատասխան հիմք ստեղծելով:

Մեծ հաշվով, Բաքվի և Անկարայի համար Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի իրավունքով ռուսական բանակի գտնվելը ևս մի հինգ տարով կրիտիկական բնութ չունի: Երկու մայրաքաղաքներում էլ ըմբռնում կա, որ 2025 թ. աշնանը Մոսկվայից առաքելությունն ավարտելու կտրուկ պահանջը կարող է հակառակ արդյունք տալ: Պետք է պայմանավորվել, բայց, ինչպես նշվեց վերը, առավելագույն օգուտով իրենց համար:

Արդեն ծամծմված  ճշմարտություն է այն, որ շատ բան կախված է Ուկրաինայի և նրա հետ կապված իրավիճակից: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ հանդերձ, որը մեր խորին համոզմամբ դեկորատիվ բնույթ ունի,  իշխանությունները Ապշերոնյան թերակղզում այն կողմնորոշում ունեցողների թվում են, որոնք, մեղմ ասած, դեմ չէին լինի Մոսկվայի ձախողմանը արևմտյան ուղղությամբ: Բավական է միայն հայացք գցել Ադրբեջանի իշխանամետ և ընդդիմադիր պարբերականների վերնագրերին հասկանալու համար, թե ում կողմն են հարավային «դաշնակցի» ռազմա-քաղաքական և դիվանագիտական նախապատվությունները:

Փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը չփոխեց Անդրկովկասում ռուսական դերի ադրբեջանական ընկալումը, որ կարծրացած է վերջին տասնամյակների ընթացքում: Այն Բաքվում շարունակում է ընկալվել որպես հայամետ: Փետրվարյան փաստաթուղթը սոսկ որոշակի ապահովագրություն էր Մոսկվայի համար հետպատերազմյան տարածաշրջանում Բաքվի կտրուկ թափահարումներից: Ցավոք, այդ ապահովագրությունն արդեն ցույց է տվել իր թույլ կողմերը, մանավանդ ընթացիկ ամսին, երբ Ադրբեջանը դիմեց 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր աննախադեպ սրացման խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ իր զորքերը կարող են «ցանկացած ժամանակ ցանկացած գործողություն իրականացնել», ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի «հայամետ» ներկայությունից Բաքվի հարաճուն դժգոհության ցույցն էր:

Ներկայումս խաղաղապահները առաջիկա երեք տարիներին Ղարաբաղի հայաթափման միակ պատվարն են ադրբեջանական ղեկավարության ճանապարհին: Չի լինի այնտեղ ռուս զինվոր, չի մնա ոչ մի հայ: Ի՞նչ արժեն հենց միայն նրա հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղցի հայերը Բաքվի համար հանդիսանում են նույնպիսի քաղաքացիներ, ինչ մյուս ազգերի ներկայացուցիչները, եթե պատերազմի արդյունքներից ելնելով՝ Ալիևը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը «վերջնականապես լուծված» է, իսկ այնպիսի վարչա-տարածքային հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, գոյություն չունի առհասարակ: Ադրբեջանական պետության ղեկավարը 2020 թ. նոյեմբերին իր ստորագրությունը դրել է մի փաստաթղթի տակ, որում Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է չորս անգամ, ընդ որում մի տեղում՝ կապված նրա տարածքային սահմանների հետ (եռակողմ հայտարարության 7-րդ կետը): Բայց հիմա նա ասում է, որ ինքը չգիտի նման միավոր…

Ալիևը, որպես իր դաշնակից, միայն մի ուժ է տեսնում տարածաշրջանում, և դա Ռուսաստանը չէ: Այն, ինչ նա ստորագրել է 2021 թ. հունիսին Ղարաբաղի Շուշիում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ, և այն, ինչ ձևակերպված է Կրեմլում Ուկրաինայում հատուկ գործողություն սկսվելուց երկու օր առաջ, շատ տարբեր են, տարբերությունը պարզապես ահռելի է:  Եվ բանը ոչ այնքան այդ համաձայնությունների տառն է, որքան ոգին: Ալիևը կանխատեսելի է և փաստացի հաշվետու է Էրդողանին: Ադրբեջանի նախագահի հարաբերությունները հարավկովկասյան մրցուղու բոլոր մյուս գործընկերների հետ և իր սահմաններից էլ շատ հեռու բավական լարված բնույթ ունեն: Նույնիսկ վերջին ամիսներին նկատվող Եվրամիության «գազային հիսթերիայի» պարագայում, որի հետ Բաքուն հուլիսին առանձին գործարք կնքեց:

Ադրբեջանի տարածաշրջանային ուժը ղարաբաղյան պատերազմից հետո էլ ավելի անմիջական կախվածության մեջ է Թուրքիայի ռազմա-քաղաքական հզորությունից: Լայնորեն տարածված կարծիք կա, որ ով էլ գա իշխանության Անկարայում, Բաքվի հետ հարաբերություններում դա լուրջ ազդեցություն չի ունենա: Ընդհանուր առմամբ, այդ է որ կա: Սակայն իշխանական ուղղահայացի բեկումը Թուրքիայում մի ցայտուն առաջնորդի 20-ամյա կառավարումից հետո չի կարող չհարուցել շատ հարցեր, ներառյալ մերձավոր դաշնակցի հետ հարաբերությունները համերաշխության բարձր աստիճանով: Վերցնենք թեկուզ այն փաստը, որ իշխանության ձգտող թուրքական ընդդիմությունը խոստանում է վերադարձնել կառավարման խորհրդարանական համակարգը:

Որ եկող տարվա ամռան ընտրությունների արդյունքներով Էրդողանը մնա իշխանության, Ալիևը շահագրգռված է ոչ պակաս, քան ինքը՝ դաշնակից պետության անփոփոխ ղեկավարը: Դա նեղացնում է Բաքվի մանևրելու դաշտը, նրան ավելի «հաստակող» է դարձնում Մոսկվայի և Թեհրանի համար, քանի որ պարտավորեցնում է ամեն ինչում լսել «ավագ եղբորը»: Վերջինս կարող է պայթուցիկ դարձնել իրավիճակը Կովկասի ծայր հարավում, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայում և Իրաքի Քրդստանում, որտեղ նա համապատասխան գործիքակազմ ունի: Էրդողանը ոչնչի առջև կանգ չի առնի, եթե 2023 թ. իշխանության վերարտադրության հարցը ծառանա ողջ սրությամբ: Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի (եկող տարվա հոկտեմբերի 29) շեմին իշխանության ղեկին մնալն անձամբ գործող նախագահի համար սկզբունքային նշանակություն ունի:

Մինչ այս Էրդողանն արդեն բեմականացրել է մերձավորարևելյան սցենարները Հարավային Կովկասի ամենաթեժ կետում՝ Ղարաբաղում արտածելով սիրիական Իդլիբի ճգնաժամային խորապատկերը: 2020 թ. աշնանը Ալիևը համաձայնել է ընդունել նրանից մոտ երկու հազար զինյալ արաբական հանրապետությունից որպես «թնդանոթի միս», ինչը խիստ անհանգստացրել է Իրանին: Էրդողանի հետևակները Իրանի հյուսիսային սահմանների մոտ որակապես նոր մարտահրավեր են շիական տերության համար: Անկարայի և Բաքվի նման փոխազդեցությունը նա անվերապահորեն համարում է թշնամական: Թեհրանին հավելյալ անհանգստություն է պատճառում Բաքվի բացահայտ սիրախաղը Իսրայելի հետ, որի զենքով (հարվածային անօդաչուներ և «օդ-երկիր» գերճշգրիտ հրթիռներ) փաստորեն Ալիևին հաջողվեց իր օգտին թեքել կշեռքի նժարը 44-օրյա պատերազմի ընթացքում:

Իրանի հարաբերությունները Ադրբեջանի հետ բավական թունավոր են մնում: Կողմերը նկատելիորեն հետ կանգնեցին առճակատումից 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց փոխադարձ անվստահությունը մնաց: Բաքուն չի կարող մոռանալ, որ 26 տարի, երբ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանները (դրանցից երկուսը՝ մասնակի) հայկական բանակի հսկողության տակ էին, Իրանի մայրաքաղաքից երբեք հայտարարություն չհնչեց այն մասին, որ նման իրավիճակն իր համար անընդունելի է և ինքը թույլ չի տա փոխել սահմանները միակողմ կարգով: Նման հայտարարություն, սակայն,  արվեց վերջերս, երբ Ադրբեջանը սողոսկեց Հայաստանի Սյունիքի մարզ, ընդ որում՝ Իրանի աշխանական աստիճանակարգի ամենավերևում:

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին տեղյակ պահեց Թուրքիայի առաջնորդին, որ Սյունիքը և հայ-իրանական սահմանի 35-կիլոմետրանոց սահմանը կարմիր գիծ են Թեհրանի համար: Հոգևոր առաջնորդի ասածն ուղղակի հրաման է նրա անմիջական ենթակայության տակ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ/КСИР): Այսուհետ այդ էլիտար ռազմականացված կառույցը պետք է հետևի իրանական պետության ղեկավարի հրահանգին՝ պաշտպանելով արտաքին ագրեսիայից Հայաստանի հարվարևելյան տարածաշրջանն այնպես, ինչպես, օրինակ, ԻԻՀ-ի հյուսիսարևմտյան տարածաշրջանները:

Սա չափազանցություն չէ: Իրանը կարող է մարսել և հաշտվել Լեռնային Ղարաբաղից հարավ Բաքվի արագաշարժության հետ, այն տարածքներում, որոնց հսկողությունը նա վերադարձրեց պատերազմից հետո: Բայց ուժի ճնշմամբ միջանցք բացել Արևելյան Զանգեզուրից Նախիջևան հայկական Սյունիքի միջով թույլ չի տա: Ադրբեջանի առաջնորդի ճակատագրական սխալից КСИР-ը հաստատ կօգտվի՝ ցույց տալով Ալիևին, թե ինչով է հղի սեփական հնարավորությունների գերագնահատումը: Նա, ով բարեկամություն է անում Իսրայելի հետ, չի կարող Իրանի ընկերը լինել: Իսկ նա, ով սիրիականհ հակամարտության կրակը գցում է Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների մոտ, չի կարող իր թշնամին չլինել:

Վյաչեսլավ Միխայլով

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Իրան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին