f

Անկախ

ԱՄՆ-ն ԵՄ-ի միջոցով ստացել  է Իրանի պատասխանը միջուկային համաձայնագրի առաջարկին


ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրամիության միջոցով ստացել է Իրանի պատասխանը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման առաջարկներին և այժմ ուսումնասիրում է այն, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

«Մենք ԵՄ-ի միջոցով ստացել ենք Իրանի մեկնաբանությունները և այժմ ուսումնասիրում ենք դրանք»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ԵՄ-ի հետ կիսում է այդ հարցում իր տեսակետը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին հորդորել էր ավարտել միջուկային գործարքի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։

Մինչ այս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության ներկայացուցիչն ասել էր, որ Թեհրանը կվերադառնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական իրականացմանը՝ Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրի բոլոր տնտեսական դրույթների կատարման երաշխիքներ տրամադրելուց հետո:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015 թվականի համաձայնագիր է Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, որը նախատեսում է Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցում ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Աշխարհում ԱՄՆ ԵՄ Իրան առաջարկ միջուկային գործարք

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին