Սարսափ ժանրի գրող Սթիվեն Քինգը The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Կարծում եմ՝ Թրամփը սարսափելի նախագահ էր և սարսափելի մարդ»,- ասել է գրողը։ Քինգի խոսքով՝ Ամերիկայի նախկին նախագահը ներգրավված է հանցավոր գործունեության մեջ։
Գրողը նշել է, որ Թրամփը երկար ժամանակ չէր կարողանում ընդունել իր պարտությունը։
«Ես ինձ սոցիոպաթ էի զգում», - ավելացրել է Քինգը:
Այս տարի լույս կտեսնի Սթիվեն Քինգի նոր գիրքը, որը կոչվում է «Հեքիաթ»: Ըստ գրողի՝ աշխատության մեջ նա փորձել է շրջանցել քաղաքական թեմաները և COVID-19-ը։
Քինգի առաջին վեպը՝ Քերին, լույս է տեսել 1974 թվականին։ Ստեղծագործական գործունեության ընթացքում հրատարակել է 64 գիրք։