f

Անկախ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ծաղրում է ՛՛Սուրմալուի՛՛ պայթյունը


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը, որ «շեղվել է» Հատիսի գագաթին Հիսուսի արձանը տեղադրելու հողի վրա, երեկ Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել այդ թեմայով՝ ծաղրելով ոչ միայն արձանի տեղադրումը, այլև Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունը։


Զոհերի, վիրավորների ու անհետ կորածների ողբերգական ֆոնին ավագանու իմքայլական անդամը որոշել է այսպես արտահայտել իր «ցավը» տեղի ունեցածի վերաբերյալ․ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։

Կարինե Բաղդասարյանի գրառման տակ մեկնաբանություն են թողել ավագանու անդամներ ինչպես ընդդիմադիր խմբակցություններից, այնպես էլ հենց «Իմ քայլից»՝ քննադատելով նրա ցինիզմը։ Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն, օրինակ, փորձել է քաղաքավարի դիտողություն անել նրան․ «Կարինե ջան, ինչ ուզում ես արա, բայց Աստծուն մի ծաղրի, մեղք է։Աստված ողորմած լինի բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում այդ ամենը»,-ապա ավելացրել․ «Մնացածը նիստին, ստեղ էլ իմաստ չեմ տեսնում շարունակելը։ Քո համաքաղաքացիները վիրավոր են և կա արդեն մեկ զոհ ու դու տես ինչ ես գրել»։ Մարկոս Հարությունյանը նկատել է նաև, որ իր համար ցավալի դեպք է սա, և ինքը Բաղդասարյանի նման ցինիկ պահվածքով աչքի չի ընկնում։ Կարինեն էլ, ի պատասխան, կոպտել է Մարկոսին․ «Տո չէ հա, էդ քո համար ցավալիյա, դու տենց ըզգըմ ես, մենք էլ ստեղ մուկ ենք տշում: Մի քիչ մտահորիզոնդ ու աշխարհայացքդ լայնացրու և շատ բաներ այլ կերպ կերևան աչքիդ»։

«Իմ քայլը» խմբակցության անդամին դիտողություն է արել նաև ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը․ «Երևանի մանդատ ունեք, Երևանում ժամեր են արդեն ծանր իրավիճակ է, ցինիզմի փոխարեն մի օգտակար բան արեք, կամ եթե չեք կարողանում, գոնե հարգեք մանդատը ու սսկվեք......, բայց չեմ զարմանում....»։ Դրան ի պատասխան՝ իմքայլականը նորից կոպիտ կերպով է արձանագնել․ «Տո չէ հա․․․Լավ ա մի մանդատ էլ ձեռներդ ընգել ա մի սսկվել եք սսկվել»։ Այստեղ սկսվել է նաև լեզվակռիվ մանդատի շուրջ։ Անին Կարինեին մեղադրել է մանդատագողության մեջ, նա էլ Անիին անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող՝ խոստանալով իր մանդատը նրան նվիրել։ Անին էլ Կարինեին «ղզողլան» է անվանել․ «Լսի այ ղզողլան, չափերդ չանցնես, դու դեռ սեռիդ հարցում կողմնորոշվի, որը 4 տարի բոլորիդ անորոշա...չխռնես քո տեսածների հետ այ.....»։

Այս «ջերմ զրույցին» միջամտել է նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ փորձելով կոռեկտ ձևով կարգի հրավիրել Կարինե Բաղդասարյանին։

«Կարինե ջան հավատացյալին ծաղրե՞լն էլ ա պայքարի ձև: Դու չես հավատում, քո իրավունքն ա, բայց պարտավոր ես հարգես մեզ՝ քրիստոնյաներիս: Զոհ ու վիրավորներ կան, գիտե՞ս...»,-գրչել է Աշոտ Սարգսյանը։

Կարինեն, սակայն, իր թիմակցին էլ չի խնայել իր կոպիտ ու գռեհիկ պատասխաններով․ «Ինչ հավատացյալ, ինչ հարգանք, քեզ էլ ա պետք ասել, որ գնաս Հայ Առաքելական եկեղեցու հիմունքները կարդաս: Գիտեմ, և դրա համար եմ ցավում, որ առաջնային խնդիրները թողած էներգիան ու գումարները ինչի վրա են փորձում ներդել, ընդհուպ մի քանի օրենքի խախտմամբ՝ բնական ու պատմական հուշարձանների քանդմամբ: Այ ես մեծ կապ եմ տեսնում առաջնայնությունների մեջ․․․ ու ես շատ եմ ցավում, որ էսօր քաղաճացիները մեր սխալ քաղաքականության ու բացթողումների զոհմ են: Եկել մանդատ եք թափահարում, տամ տարեք փայփայեք, շատ պետքս ա»։

Աշոտի ու Կարինեի միջև բանավեճը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Բանը հասնում է նրան, որ Կարինեն հայտարարում է․ «Եսա նիստիմ կգամ բանտիկով կնվիրեմ բոլորիդ էդ ոչուփուչ ՄԱՆԴԱՏԸ»։

Մեզ ասացին, որ Կարինե Բաղդասարյանի ու Երևանի ավագանու մյուս անդամների, այդ թվում՝ իմքայլական անդամների միջև հարաբերությունները վաղուց էին լարված, նրա տարօրինակ վարքագիծը շատերի համար է անհասկանալի ու անընդունելի, ուստի, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերյան նստաշրջանին, երբ մեկնարկեն նիստերը, Կարինե Բաղդասարյանը կհայտարարի մանդատը վայր դնելու մասին։ 

Կարինե Բաղդասարյան ՔՊ «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյուն Հայաստան ՖԲ Գրառում

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին