f

Անկախ

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվողների 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Փաստինֆո


«Փաստինֆո»-ն գրում է.

 Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսի տարհանված բնակիչներից շատերն այլեւս չեն ուզում վերաբնակվել Արցախում։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առայժմ հստակ թիվ չկա, թե քանիսն են վերաբնակվելու Հայաստանի հանրապետությունում, քանիսը՝ Արցախում, ցուցակները ճշտվում են, բայց բնակիչների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել վերաբնակվել Հայաստանում։

«Այս պահի դրությամբ տարհանվելիք բնակչության մոտ 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել, բայց հստակ թվեր դեռ չենք կարող ասել, քանի որ ցուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է։ Համայնքների ղեկավարներն ու վարչակազմի ղեկավարն այդ հարցով են զբաղված»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Վիկտորիա Պետրոսյանը։

Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին թշնամուն հանձնվելիք բնակավայրերից ոչ մեկը դեռ դուրս չի եկել․ մարդիկ առայժմ անձնական իրերն են տեղափոխում։ Այդ աշխատանքներում Աղավնոյի, Բերձորի և Ներքի Սուսի բնակիչներին օգնում է նաև Կարմիր խաչը։ Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսի բնակիչներին սեփականությունը տեղափոխելու հարցում ևս Կարմիր խաչը կաջակցի։ Նշենք, որ նախքան պատերազմը շուրջ 190 բնակիչ ունեցող գյուղում պատերազմից հետո շատ քիչ մարդ էր մնացել։ Մեզ հետ զրույցում գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշել էր, որ բնակիչների՝ գյուղ չվերադառնալու հիմնական պատճառը Ներքին Սուսը, վաղ թե ուշ, թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն են եղել։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսում ներկա դրությամբ առնվազն մեկ ընտանիք ապրում է։ Ոչ մշտական, բայց փաստացի ևս մի քանի հոգի աշխատանքի բերումով այնտեղ են ապրում, որոնց իրերի տեղափոխումը ևս Կարմիր խաչն է կազմակերպելու։

Ներքին Սուսի այն բնակիչներին, ովքեր պատեազմից հետո չէին վերադարձել գյուղ, ՀՀ-ում հաստատվելու դեպքում սերտիֆիկատ, իսկ Արցախում վերաբնակվելու դեպքում՝ բնակարան կտրամադրվի, թե ոչ, նախարարությունից դժվարացան պատասխանել։

Հայաստան Արցախի Հանրապետություն Բերձոր

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին