f

Անկախ

Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է


Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն  Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել  Վահագն Դավթյանի դերը հայ գրականության և ազգային-մշակութային կյանքում:  Նախարարի տեղակալը նշել է, որ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված մեծանուն մտավորականի 100-ամյակին: 

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները տպագրվել 1935 թվականից։ Նա հեղինակել է ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուներ, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գիրք, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածներ, գրախոսություններ, էսսեներ, հուշագրություններ։ 

Հրատարակվել են նրա «Առաջին սեր» (1947 թ.), «Աշխարհի առավոտը» (1950 թ.), «Ճանապարհ սրտի միջով» (1953 թ.), «Լուսաբացը լեռներում» (1957 թ.), «Ամառային ամպրոպ» (1964 թ.), «Բայց ծնվեցի» (1965 թ.), «Գինու երգը» (1966 թ.), «Ծուխ ծխանի» (1969 թ.), «Անկեզ մորենի» (1972 թ.), «Երկերի ժողովածու» (2 հատոր, 1975 թ., 1985 թ.), «Զուգահեռ ճանապարհ» (1976 թ.), «Կապույտ գիրք» (1978 թ.), «Բարի հսկան» (հուշագրություն Վիլյամ Սարոյանի մասին, 1979 թ.), «Լույսն իբրև հաց» (1980 թ.), «Ասք սիրո» (1982 թ.), «Լույս առավոտի» (1984 թ.), «Անքնություն» (1987 թ.), «Ծննդավայր» (1988 թ.), «Ի սկզբանե էր Բանն» (1989 թ.), «Հայաստան 88» (1991 թ.), «Համառոտ պատմություն հայոց» (1992 թ.), «Գիրք ողբի և գովքի» (1994 թ.), «Հողմաշունչ գիշերներ» (1995 թ.), «Անխորագիր» (էսսե վիպակ, 2003 թ.), «Օրհնության նվագներ» (2003 թ.), «Արևոտ հովիտ» (2007 թ.), «Հայերգություն» (2008 թ.), «Ընտրանի» (2012 թ.) գրքերը։

Վահագն Դավթյանը գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Գրողի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները (պատմական ասքերը, մասնավորապես, «Թոնդրակեցիներ» (1961 թ.) պոեմը)։ 

Թարգմանություններ է կատարել Ս. Եսենինից, Շ. Պետեֆիից, Ռ. Բյոռնսից, Ա. Բլոկից և ուրիշներից։ Գրել է ակնարկներ, հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր և այլն։ Հեղինակել է «Մհերի դուռը» դրամատիկական երկը, որը 1970 թ. բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուներով։

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Վահագն Դավթյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին