f

Անկախ

ԱՄՆ-ի ռազմական պահեստները դատարկվել են, պատերազմը Call of Duty խաղ չէ. ուկրաինացի գեներալ


Ուկրաինայի բանակը օտարերկրյա զինամթերքի ու սպառազինության կարիք ունի, որոնք այդ երկրները դեռևս ի վիճակի չեն մատակարարելու անհրաժեշտ քանակությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, գեներալ Սերգեյ Կրիվոնոսը Politeka-ի YouTube ալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ կիևյան վարչակարգը կարող էր իր օգտին բեկել իրավիճակը ռազմաճակատում անհրաժեշտ քանակի զենք և զինամթերք ունենալու պարագայում, սակայն դրանք չկան անգամ ԱՄՆ-ում, դրանք արտադրության ընթացքում են:

«Եկեք արդեն չհավատանք հեքիաթներին և չմտածենք, որ ամերիկացիների մոտ ինչ-որ տեղ պահեստներում ինչ-որ բան է թաքցված: Ինչը  ամերիկացիները նախատեսել էին  իրենց զինված ուժերի առաջադրանքները կատարելու համար և այն, ինչ տալիս են, այնքան էլ շատ չէ»,- հայտարարել է գեներալը:

Նա հավելել է, որ այժմ ԱՄՆ-ն գործի է դրել իր արդյունաբերությունը, որպեսզի ավելի շատ զինամթերք արտադրի, որը կփոխանցվի Ուկրաինային:

«Բայց դա արագ չի լինի, դա Call of Duty  խաղ չէ, որ մկնիկով կտտացնես և զինամթերքն ու տեխնիկան հայտնվեն: Այդ ամենի համար ժամանակ է պետք»,- ասել է Կրիվոնոսը:

Հաղորդավարը հետաքրքրվել է, թե ինչ է նա մտածում այն մասին, որ ՌԴ-ում պատրաստվում են հատուկ ռազմական գործության մեջ կիրառել նախկինում պահածոյացված տեխնիկա, ընդ որում, Իրանից անօդաչուներ գնելու մասին հաղորդումների խորապատկերում:

Հարց տվողն ակնհայտորեն սպասում էր պատասխան Ռուսաստանի ռազմական հետամնացության և շուտափույթ պարտության մասին, սակայն զինվորականի խոսքը ստիպեցին լրագրողին ապուշ կտրել:

«Նրանք ոչ միայն կվերագործարկեն տեխնիկան, այլև հենց արդեն թողարկել են արտադրանքը, նրանց ռազմարդյունաբերությունը գործում է 24/7 ռեժիմով, իսկ տեխնիկա նրանք կարողանում են արտադրել: Նրանք ունեն արտադրություն և այն չեն վաճառել, ինչպես վաճառեցին մեզանում»,- հայտարարել է Կրիվոնոսը:

Ավելի վաղ գեներալ Սերգեյ Կրիվոնոսին մեղադրել են այն բանի համար, որ հարցազրույցների ժամանակ ռազմական գաղտնիքներ է ասում, նաև քննադատում է Վլադիմիր Զելենսկու ռազմական քաղաքականությունը:

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին