f

Անկախ

«Մարդիկ մարտական են, ոգին տեղն է եւ պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ` մինչեւ Արցախի ազատագրումը». Առուշ Առուշանյան


Գորիսում օգոստոսի 12-ին տեղի ունեցավ ծայրամասային Արտաշիսյան փողոցի ճանապարհի ու խաղահրապարակի բացումը։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարեց,որ այս պահին քաղաքում եւս հինգ թաղամաս է վերակառուցվում` ներառյալ Գորիսի կենտրոնը։ Վերակառուցումն իրականցվում է համայնք-կառավարություն համատեղ ծրագրով եւ վերանորոգման բյուջեի 55 տոկոսը տրամադրում է համայնքը, իսկ 44 տոկոսը կառավարությունը։

2020 թվականի պատերազմից հետո Արտաշիսյան փողոցն ունի միջպետական ճանապարհի կարգավիճակ։ Առուշանյանը նշեց,որ վերանորոգված երկու թաղամաս անվանակոչվել են Մխիթար Սպարապետի եւ Դավիթ Բեկի անուններով։

Նույն օրը Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում չորս ընտանիքների հանձնեցին իրենց նոր բնակարանների բանալիները։ Ընտանիքներից երկուսը 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված ընտանիքներ էին։ Բնակարանների միջոցները ամբողջովին տրամադրվել են համայնքապետարանի կողմից։

Առուշանյանը կարեւորեց սահմանամերձ հատվածներ այցելելու կարեւորության, սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը։ «Պետք է ավելի շատ գանք այն հատվածները, որտեղ սահմանամերձ է, որտեղ կանգնած է թշնամին, որպեսզի մեր թշնամիներն էլ տեսնեն, որ մենք պատրաստակամ ենք, կանգնած ենք մեր գյուղերում, մեր հողերի վրա եւ դեռ կանգնելու ենք պատմական հայրենիքում։ Շուռնուխ գյուղը պետք է շատ մեծանա։ Այսինքն, բնակիչների թիվը շատ ավելի մեծ պետք է լինի։ Մենք պետք է այնպես անենք, որ տան դարպասը պահողների կյանքի որակը չզիջի օրինակ Երեւանի, Գյումրիի կամ Գորիսի կենտրոնում ապրողի կյանքի որակին»,-ասաց Առուշ Առուշանյանը։

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից Շուռնուխ գյուղի մի հատվածի օկուպացիայից հետո 13 ընտանիք կորցրել էր իրենց տունը։ Այժմ այդ ընտանիքների համար բնակարաններ են կառուցվում։ Առուշանյանը նշեց, որ շինարարական աշխատանքները արդեն ավարտին են մոտենում։

Անդրադառնալով պատերազմից հետո շփման գծի փոփոխության հետեւանքով սահմանամերձ բնակավայրերում մարդկանց տրամադրություններին, Առուշանյանը նշեց, որ իրենց համայնքի սահմանամերձ գյուղերից որեւէ բնակիչ չի հեռացել։ «Մարդիկ մարտական են, ոգին տեղն է եւ պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ` մինչեւ Արցախի ազատագրումը»,- հայտարարեց Առուշ Առուշանյանը։

Գորիսի համայնքապետը նշում է, որ միայն Շուռնուխի չորս բնակիչ ժամանակավոր բնակություն են հաստատել Բարձրավան գյուղում եւ Գորիսում` մինչեւ վերջիններիս բնակարանների կառուցման ավարտը։ Վերջինս կարեւորեց բնակիչների հաստատակամությունը եւ նշեց, որ դա պետք է օրինակ լինի բոլորի համար, որ հայրենի հողը լքել չի կարելի։

Իր հերթին Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ տեղեկացրեց, որ Գորիսի հետ Շուտնուխի կապը պահում են Խոտ գյուղի ճանապարհով, սակայն ճանապարհը շատ վատ վիճակում է։ Այլընտրանքային ճանապարհի շինարարությունն էլ երեք ամիս է, ինչ կասեցված է։ Արշակյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն պատճառներից, սակայն խոսակցություններ են պտտվում, որ կառավարության եւ կառուցապատող ընկերության միջեւ տարաձայնությունների հետեւանքով է կասեցվել ճանապարհի շինարարությունը։

Շուռնուխցի բնակիչները Խոտ գյուղի ճանապարհով Գորիս հասնում են նախկին 30 կմ փոխարեն այժմ 44 կմ անցնելուց հետո։ Բնակիչների տեղափոխումը կատարվում է Ուրալ մեքենաներով` շաբաթական մեկ-երկու անգամ։

 

Հայկա Ալոյան

Շուռնուխ գյուղ Գորիս Առուշ Առուշանյան Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին