Դեռ օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր իր քաղաքացիներին Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին: Դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին, որպեսզի խուսափեն մարդաշատ վայրեր այցելելուց (Նկարը մեկնաբանություններում):
Կրկնում եմ, որ տեղի է ունեցել երկու պայթյուն: Առաջինի դեպքում համաձայն եմ, որ «սալյուտների» պահեստն էր պայթել, չնայած չեմ հավատում, որ պատահական է տեղի ունեցել, իսկ այ երկրորդ պայթյունն ինձ այլ բան է հուշում: Երկրորդի դեպքում ինչ-որ բան պայթել է ներսում, քանզի շենքն ամբողջությամբ է տրաքում, ոչ թե մաս-մաս, իսկ պայթյունի ալիքը ավելի է խորացնում կասկածներս (Տեսանյութը մեկնաբանություններում):
Հիմա կան մարդիկ, ովքեր ասում են խուճապ եք տարածում, շոգից էր, էս էր-էն էր, բայց թույլ տվեք ես էլ իմ կարծիքն արտահայտեմ` դա իմ իրավունքն է, եթե էդ էլ ձեզանով չեք արել:
Հայաստանում ամեն ինչ տեսել ենք: Մնում է քաղաքացիական պատերազմն էլ տեսնենք ու վերջ: