Իլհամ Ալիևը հրահանգել է՝ հայկական Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով։ Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։ Հարցի հետ կապված այսօր Ադրբեջանի փախստականների ու բռնի տեղահանվածների հանձնաժողովը խորհրդակցություն է հրավիրել։ Նշվում է, որ այդ բնակավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելը խնդիրներից ամենակարևորն է։