f

Անկախ

Հա, Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է․ Հայկ Մանասյան․ «Առավոտ»


Քաղաքական թեմաներով գրառումներ կատարող եւ հարցազրույցներ տվող  բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի այն միտքը, թե Բերձորը հանձնելով փակվում է նոր Քոչարյանների իշխանության գալու ճանապարհը, բուռն քննարկումների տեղիք է տվել: Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս  է բժիշկը  վերաբերվում իր ասածի վերաբերյալ արձագանքներին:

«Ուղղակի նման վերնագիր է դրել լրատվականը, խոսքը հենց էդպես չի, խոսքն այնպիսին է, որ Լաչինի միջանցքով մեզ շանտաժ են անում, որպեսզի մենք Մեղրիի միջանցքը տանք, որին մենք չենք տրվի»,-ասել է Մանասյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ շատերն իրեն մեղադրում են իշխանության, նրա պարտվողականության քարոզիչը լինելու մեջ, Հայկ Մանասյանը հետեւյալ կերպ է արձագանքել. «Իշխանությունն ուզում է Մեղրիի միջանցք տալ, ես  էլ ասում եմ՝ Մեղրիի միջանցք տվողին ամենավերջին հայհոյանքները, հիմա ես ինչքանո՞վ եմ իշխանության քարոզիչը… Ավելին, իշխանությունն ուզում է տալ Մեղրիի միջանցքը, եւ իշխանությանը իբր ընդդիմադիր քոչարյանական ուժերը ձայն չեն հանում դրա մասին, լիքը մարդիկ ձայն չեն հանում՝ Դաշնակցությունից սկսած, ԱԺԲ-ով վերջացրած: Հարց՝ հիմա մեզանից ո՞վ է իշխանության քարոզիչը: Ես, որ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա քոչարյանական կամ ԱԺԲ-ական ճամբարում, Դաշնակցության ու այլ ուժերի մեջ: Միգուցե դրանից իրենք վատ են զգում, որովհետեւ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է: Հա, Նիկոլ Փաշինյանը ձեզանից լավն է: Ես դա կրկնում  եմ: Երկրի սուվերենության հարցում հենց հիմա բոլորը միաձայն լռում են, էն դեպքում, երբ Իրանն ասել է՝ ես միջամտելու եմ ցանկացած փոփոխության փորձի դեպքում: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը քաղաքական կամք չի դրսեւորում»:

Քաղաքական թեմաներով վերլուծություններ անող գաստրոէնտերոլոգը հավեել է. «Ես որպես միջինից ակտիվ ՀՀ քաղաքացի՝ բարձրաձայնում եմ, որ Աղավնոյի եւ Լաչինի լացակումած տեսարաններով չփորձեք մեզ շանտաժել ու մեր ձեռքից տանել Մեղրին, չի լինելու դա: Դուք վերցնում, ասածս կոնտեքստից կտրում եք, ու ուզում եք միայն Լաչինի լացակումած տեսարանը որպես հեգնական վերաբերմունք իմ կողմից ներկայացնել, ինչը արդար չէ: Ես ասում եմ՝ դա շանտաժի գործիք է: Այո, լիքը հուզական քաղաքացիներ ունենք, որոնք ունեն շատ ցածր քաղաքական գիտակցություն, որոնք չեն հասականում պետություն, պետականություն ու լիքը բան, իրենք հուզականորեն կարող են ծանր տանել այն վիճակը, ինչ այսօր Ալիեւն անում է Լաչինում: Իսկ Ալիեւը Լաչինում Պուտինի հետ միասին նույն բանն է անում՝ հայոց միամիտ ազգին հուզականորեն ճնշել, ձեռքերից խլել Զանգեզուրի միջանցքը…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՌԱՎՈՏ

 

Հայկ Մանասյան Առավոտ օրաթերթ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին