Անցած տարվա ամառային ճամբարը համակարգված գործունեություն ծավալելու մտքերի հիմք դարձավ։ Արդյունքում 2022-ի փետրվարին Lusine Hunanyan և Նարեկ Մկրտումյան հետ հիմնեցինք Քառակուսի կրթական հիմնադրամը։ Հիմնադրամի համար կարևոր միջոցառումներից է երկրի լավագույն մաթեմատիկոս աշակերտներին իրար գլուխ հավաքելը և մաթեմատիկայի ամառային դպրոց անելը։ Այս տարի 102 հոգի էինք՝ Մեղրաձոր համայնքում Քվանտ վարժարանի ճամբարային տարածքում։ 10 օրվա ընթացքում 5-9 դասարաններն ավարտող աշակերտների հետ աշխատեցին նախկին տարիներին Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ Arsen Hambardzumyan, Mher Karagulyan, Vahagn Hovhannisyan, Վահրամ Ասատրյանը, Ալբերտ Գևորգյան, Քառակուսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Tigran Chtchyan, Vachagan Dilanyan, Avetiq Mejlumyan, Միշա Թադևոսյանը, ինչպես նաև Շուշանիկ Թովմասյան, Gurgen Mejlumyan և Lilit Gevorgyan-ը։
Ու այս ամենը բոլորի համար անվճար եղավ շնորհիվ Тигран Худавердян–ի, ով ամենասկզբից տարվեց գաղափարով ու միացավ նախաձեռնությանը։