f

Անկախ

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի էֆեկտը՝ Ադրբեջանը մերձեցել է Կիպրոսի թուրքերին. Պյոտր Մակեդոնցև


Քանի դեռ Արևմուտքը և Ռուսաստանը դիմադրում են միմյանց տնտեսական և ռազմական ճակատներում, աշխարհի մյուս երկրները ձեռքները ծալած չեն նստում: Այդպիսի երկրների թվում է Ադրբեջանը:

 Օգոստոսի 9-ին Թուրքիայի Քոնյա [Կուվանա, Կոնիա] քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Բանակցությունների մասին կիպրոսցի թուրքերի առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում.

«Ես շատ անկեղծ հանդիպում ունեցա Քոնյայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ուր ինձ հրավիրել էր Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մենք գնահատեցինք երկրների միջև հարաբերությունների զարգացումը»:

 Բանակցությունների մանրամասները հաղորդեց azertag.az աղբյուրը.

«… հանդիպման ժամանակ ընդգծվել է Թուրքիայում V Իսլամական համերաշխության խաղերի անցկացման նշանակությունը, որոնք ծառայում են թուրքական աշխարհի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: Նշվել է գոհունակությամբ, որ Բաքվում նույնպես այդ  վիթխարի միջազգային մարզական միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով:

Զրույցի ընթացքում արծարծվել է թուրքական աշխարհի ժողովուրդների պատմական կապերի վրա հիմնված շփումների ընդլայնման նշանակությունը մարդասիրական և մշակութային, կրթության և սպորտի ոլորտներում»:

Ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայի նախագահը ընթրիք տվեց V Իսլամական համերաշխության խաղերի մասնակից երկրնեի կառավարությունների ղեկավարների և ներկայացուցիչների պատվին: Բացի Ալիևից և Թաթարից, ընթրիքին ներկա են եղել նաև ուրիշ արտասահմանյան գործիչներ, օրինակ՝ Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Ալժիրի վարչապետ Այման բին Աբդուռահմանը:

Կարծես թե  որևէ արտասովոր բան չկար կիպրոսցի թուրքերի առաջնորդի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման մեջ: Սակայն 2022 թվականի համար տվյալ իրադարձությունը չի կարելի  լրիվ շարքային համարել: Ճիշտ է, դեռ Հեյդար Ալիևի օրոք՝ 1997 թ. է Ադրբեջանում բացվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ներկայացուցչությունը: Սակայն այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Մինչև հիմա ՀԿԹՀ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչել է միայն Թուրքիան: Եվրոպական միությունը, Հունաստանը և մնացած աշխարհը պաշտոնապես հանդես են գալիս կոնֆլիկտի լուծման օգտին՝ ելնելով Կիպրոսի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից, թեպետ 2017 թ. այդ տարբերակը վերջնականապես բաց թողնվեց: Այսուհանդերձ, եթե ամերիկացիները և եվրոպացիները իրականում չեն ճանաչում  ՀԿԹՀ-ն, ապա մյուս երկրները դրան քիչ այլ կերպ են նայում, մանավանդ եթե Թուրքիայի դաշնակիցն են:

Այսպես, վերջերս Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Իսլամաբադը պաշտպանում է Անկարայի դիրքորոշումը կիպրոսյան կոնֆլիկտի հարցում: Իսկ Թուրքիայի դիրքորոշումը շատ պարզ է՝ Անկարան պնդում է ՀԿԹՀ-ի անկախության ճանաչումը: Եթե ոչթուրքական Պակիստանը, որ ապրում է քաշմիրյան խնդրով, դե ֆակտո ճանաչում է ՀԿԹՀ-ի անկախությունը, ապա էլ ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանի մասին: Միայն «Մեկ ազգ՝  երկու պետություն» տիպի կարգախոսները քիչ են, իրական գործեր են անհրաժեշտ: Քեզ հռչակել ես թուրքի եղբա՞յր, դե ուրեմն բարի եղիր աջակցել կիպրոսցի թուրքերին:

Ներկայումս Բաքուն կարող է ավելի համարձակ գործել կիպրոսյան կոնֆլիկտում, չէ՞ որ 1997 թ. ավագ Ալիևի օրոք Ղարաբաղը և հարակից շրջանները ընդմիշտ կորուսյալ էին համարվում Ադրբեջանի համար: Սակայն երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում (2020 թ.) Թուրքիայի զենքի և համակողմանի աջակցության շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեց կորցրած տարածքների մեծ մասը: Մինչև 2020 թ. Հայաստանում կարող էին հույս ունենալ, որ Ադրբեջանը անհեռատեսորեն կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը, իսկ Կիպրոսն ու Հունաստանն էլ ի հեճուկս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն 2020 թ. հետո դա արդեն տեղի չի ունենա:

Հիմա ի՞նչն է կարևոր, հենց կիպրոսցի թուրքերի՝ Ադրբեջանի հետ միավորվելու ձգտումը: Այսպես, ՀԿԹՀ-ի նախորդ նախագահ Մուստաֆա Աքընջին հանդես էր գալիս Կիպրոսի  միավորման օգտին և անգամ իրեն թույլ տվեց քննադատել Էրդողանի մերձավորարևելյան քաղաքականությունը, միաժամանակ երկրորդ ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից համերաշխություն հայտնեց ադրբեջանցիներին: Իսկ ՀԿԹՀ-ի խորհրդարանի նախագահ Թեբերրյուքեն Ուլուչայը 2020 թ. հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակի հետ զրույցում առհասարակ հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին աջակցելու մասին: ՀԿԹՀ-ի ներկայիս նախագահ Էրսին Թաթարը 2020 թ. ընտրություններում հաղթեց Թուրքիայի օժանդակությամբ: Նա հավատարիմ է Էրդողանին և բնականաբար պաշտպանում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը Ադրբեջանի օգտին:

Կարելի է վստահ պնդել, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում նպաստեց Բաքվի և Լևքոշայի շփումների աշխուժացմանը: Ահավասիկ, 2021 թ. հուլիսին Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ այցելեց ՀԿԹՀ: Իսկ 2022 թ. ապրիլին ՀԿԹՀ-ում սկսեց գործել կիրակնօրյա դպրոց ՀԿԹՀ-ում ապրող ադրբեջանցիների համար: Այսինքն՝ կոպիտ ասած՝ Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում ունեցած հաջողությունների շնորհիվ դարձավ Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված տարածքի թուրքական օկուպացիայի մասնակից: Այնպես որ, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը զուգահեռ, Ադրբեջանն էլ ավելի ակտիվորեն կմասնակցի կիպրոսյան կոնֆլիկտի լուծմանը: Եվ քանի որ Կիպրոսը կապված է Հունաստանի հետ, որից Թուրքիան մտադիր է պոկել Արևմտյան Թրակիան և կղզիներ Էգեյան ծովում (տե՛ս Турция готовится отобрать территории у Греции), Ադրբեջանն ու Պակիստանն էլ այս կամ այն կերպ կմասնակցեն Անկարայի քաղաքական և ռազմական արկածներին:

Չնայած նման սցենարի որոշ անիրականությանը, վերջին շրջանում դեպքերի այդպիսի զարգացումն ավելի հավանական է դարձել: ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը և Մեծ Բրիտանիան իրենց ուժերի զգալի մասը տրամադրել են Ռուսաստանի դեմ պայքարին, որը պարտք չմնաց, հակապատժամիջոցներ սահմանեց ամերիկացիների և եվրոպացիների նկատմամբ: Հունաստանն էլ հայտնվեց Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների ցուցակում: Միաժամանակ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց և մտադիր են պաշտոնապես չեզոքություն պահպանել այդ հակամարտությունում, մանավանդ որ նրանց համար եվրոպացիների և ռուսների հաշվին շահույթ ստանալու լավ հնարավորություն է առաջացել: Մինչ ամերիկացիները և եվրոպացիները վարձկաններ և զենք են ուղարկում Ուկրաինա, Անկարան, Իսլամաբադը և Բաքուն կարող են հանգիստ ամրապնդել իրենց ռազմա-քաղաքական դաշինքը, ինչը շատ պետք կլինի Հունաստանի և Կիպոսի հետ առճակատման ժամանակ (տե՛ս Турция, Пакистан, Азербайджан: Анкара собирает антиевропейскую коалицию): Անհրաժեշտ պահին այդ դաշինքը, որին կարող են միանալ ուրիշ երկրներ, Թուրքիայի համար ՆԱՏՕ-ի հուսալի այլընտրանք կդառնա, քանի որ խելքը գլխին որևէ մեկը չի կարող երևակայել մի իրավիճակ, որում Հունաստանի հետ պաշտպանական համաձայնություն կնքած Ֆրանսիան ռազմական օգնություն ցույց կտա Թուրքիային:

Ռուսաստանի համար նույնպես Ադրբեջանի աշխուժացումը կիպրոսյան ուղղությամբ կարևոր նշանակություն ունի: Այդ նույն ՀԿԹՀ-ի նախագահի հետ հանդիպող Ալիևը 2022 թ. ապրիլի 29-ին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային խորհրդաժողովում հարցերին պատասխանելիս խորհուրդներ է տվել Ուկրաինային Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ.

«Ելնելով մեր փորձից՝ գլխավորը՝ երբեք չհաշտվել օկուպացիայի հետ… Ահա, հիմնվելով նախ և առաջ մեր փորձի վրա, կարող եմ ասել. երբեք, որևէ հանգամանքներում մի համաձայնեք տարածքային ամբողջականության խախտմանը: Երկրորդ՝ ի՞նչ դաս քաղեցի ես օկուպացիայի շրջանից: Հույսդ դիր միայն սեփական ռեսուրսների վրա: Երրորդ՝ հույսեր մի կապիր միջազգային կազմակերպությունների բանաձևերի ու որոշումների հետ: Դրանք որևէ արժեք չունեն… Երկրորդը կրթությունն էր, դա նույնպես իր հերթին կարևոր է: Այլապես հնարավոր չէ հայրենասերներ դաստիարակել, որոնք կվերադարձնեն հողերը: Իհարկե բարձր մոտիվացիան. մենք  մոտիվացրել ենք նրանց…

Եթե հարցնեք ինձ, թե այդ ամենի մեջ որն է ամենից կարևորը, կարող եմ ասել՝ բացարձակապես համոզված եմ, որ դա վճռականությունն է: Ահա ամենակարևորը: Այն ժողովրդին, որը լի է պաշտպանվելու վճռականությամբ, երբեք չես հաղթի: Դա կարող է միայն ժամանակավոր լինել: Մենք ցույց ենք տվել դա: Այսօր ես հպարատ եմ նրանով, որ մենք բացահայտ պաշտպանում ենք Ուկրաինայի և ուրիշ երկրների տարածքային ամբողջականությունը, չենք թաքցնում դա մեծ ծառերի հետևում: Ասում ենք այն, ինչ ուզում ենք ասել:

Այո, մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միաժամանակ Ուկրաինայի հետ էլ լավ հարաբերություններ են: Միջազգային իրավունքի սկզբունքները չպետք է դասակարգվեն՝ ելնելով քաղաքական նախապատվություններից: Մենք ինքներս միշտ էլ դրա սուբյեկտն ենք եղել, քանի որ դեռ մինչև Ուկրաինայի իրադարձությունները միջազգային հանրությունը միշտ էլ բացահայտ պաշտպանել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ, որ մեր փորձը կարևոր է բոլոր երկրների համար՝ հանուն արժանապատվության, տարածքային ամբողջականության և արդարության»:

Նկատենք, որ ինքը՝ Ադրբեջանի նախագահը, որ օրենսդրի ու օրինապահի կերպար է հագել, խախտում է Կիպրոսի տարածքային ամբողջականությունը և այժմ արդեն երբեք չի խոսի «Կիպրոսի տարածքի թուրքական օկուպացիայի» մասին: Եվ ի՞նչ:

Կարելի է սպասել, որ մոտ ժամանակներս նույն ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք չարությամբ գրում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասին, ամեն կերպ կպաշտպանեն ՀԿԹՀ-ի անկախության միջազգային ճանաչումը, այդ թվում և Թուրքական պետությունների կազմակերպության կողմից: 

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Եվրոպա ՀԿԹՀ Ռուսաստան Ադրբեջան Հայաստան Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին