f

Անկախ

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություններն ունենում են երկու հիմնական պատճառ. Մարուքյան


Այսօր մենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, բայց հիշելուց, դատապարտելուց եւ ոգեկոչելուց զատ առաջարկում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա, ինչից իրավամբ կախված են Հայաստանի ներկան ու ապագան: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություններն ունենում են երկու հիմնական պատճառ. առաջինը պետության եւ պետականության բացակայությունն է, երկրորդը պետության անարդյունավետ լինելը: Այսինքն պետությունը որպես այդպիսին կա, բայց նրա ինստիտուտներն այնքան անարդյունավետ ու քայքայված են, որ այս կամ այն հանրույթը անխուսափելիորեն կանգնում է ֆիզիկական բնաջնջմնա սպառնալիքի առջեւ:

Իհարկե, այս պատճառների շեշտադրումը չի կարող արդարացնել Ցեղասպանություն իրագործած որեւէ ռեժիմի եւ ազատել պատասխանատվությունից: Ընդամենը նշում ենք, որ Ցեղասպանության կանխարգելման առաջնային միջոցը պետություն ունենալն է, երկրորդը՝ արդյունավետ պետություն ունենալը:

Պետք է նկատել, որ հայ ազգն արդեն արել է առաջին քայլը՝ անկախ պետուիթյան վերականգնումն ու արցախյան գոյամարտը առաջին հերթին հավանական ցեղասպանությունը կանխարգելող նշանակություն ունեին:

Եթե չլիներ Հայաստանի անկախ պետությունը, ապա տրամաբանական է, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում հայությունը կկանգներ վերստին ցեղասպանվելու սպառնալիքի առջեւ: Այս մոտեցումն ընկած է նաեւ ղարաբաղյան հակամարտության հիմքում եւ հենց դրանով է հիմնավորվում այն հանգամանքը, որ Արցախի անվտանգության երախավորումը ներկայումս ՀՀ-ի ու հայության համար ամենակարեւոր խնդիրն է:

Հայաստանը հայ ազգին ցեղասպանությունից պաշտպանող միակ գործուն համակարգն է: Բայց արդյոք պետության զուտ լինելությունը բավարար պայման է արտաքին մարտահրավերներից պաշտպանվելու համար: Իմ կարծիքով ոչ: Դրա մյուս կարեւոր պայմանը արդյունավետ պետություն ստեղծելն է: Պետությունը պետք է լինի հզոր, արդյունավետ ու պատրաստված:

Սա է մեր հիմնական խնդիրը՝ հզորացնել Հայաստանը, որ կկարողանա պաշտպանել իր քաղաքացիներին եւ երաշխավորել Արցախի անվտանգությունը:

Վստահաբար, եթե Հայոց ցեղասպանությունը չլիներ, ապա մենք ներկայումս որակական այլ հարթությունում կլինեինք: Փաստացի մեր ազգի կեսը ոչնչացվել է, իսկ հայրենիքը՝ խլվել: Այսինքն մենք կորցրել ենք մեր մարդկային, նյութական ուժի գերակշռող մասը, բայց այս փաստը չպետք է ընկճի ու թուլացնի մեզ: Այդ աղետից հետո մենք որպես հավաքականություն պետք է շատ ավելի կազմակերպված ու զհոր լինենք՝ գիտակցելով, որ ապրում ենք նաեւ այն մարդկանց փոխարեն, որոնք զոհվեցին:

Ամենակարեւոր համահայկական խնդիրը հզոր պետություն ունենալն է, աշխարհում ու տարածաշրջանում մցրունակ պետություն, մրցունակ տնտեսություն եւ հզոր բանակ ունենալն է»:

Էդմոն Մարուքյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին