f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Աղավնոյի 54 ընտանիքից ընդամենը 7-ն են մնալու Արցախում


«Հրապարակի» զրուցակիցն Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն է:


- Պարոն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա:


- Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում:

- Իսկ ինչպես եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են:


- Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել` տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է:

- Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք, թե պետությունն ամեն մի անձի համար փոխհատուցում է պատրաստվում վճարել՝ 40 հազար դրամ: 

- Այդ գումարը վարձակալական հիմունքներով է տրամադրվելու, մինչև սերտիֆիկատների հարցը լուծվի: Երևան տեղափոխվող մարդկանց պետք է սերտիֆիկատներ տրամադրեն, որպեսզի նրանք տասը միլիոն դրամին համարժեք ծախսեր անեն:

- Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ` 54 ընտանիք: Նրանցից քանի՞սն են մնալու Արցախում և քանի՞սն են Հայաստան տեղափոխվելու:

- 54 ընտանիքից ընդամենը 7-ն են մնալու Արցախում, մնացածը տեղափոխվելու են Հայաստան` տարբեր ուղղություններով, Երևան, Սյունիք և այլն:

- Իսկ այդ 7 ընտանիքը, որ ցանկանում է Արցախում մնալ, որտե՞ղ է բնակվելու:

- Դեռ հստակ չէ, այդ գործերով վաղն ենք զբաղվելու, հավանաբար նրանք հյուրատներում կբնակվեն ժամանակավորապես, մինչև կառուցվող տների հարցը լուծվի:

- Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվելու:

- Ստեփանակերտ:

- Հայկ Խանումյանի ասածների վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Նշվում էր, որ Խանումյանը Ձեզ սպառնացել է, որ եթե այրեք տները, փոխհատուցում չեք ստանա, սակայն վերջինս երեկ հարցազրույց է տվել և նշել, որ, այո, հորդորել է չայրել տները, սակայն փոխհատուցման մասին խոսք չի եղել: Ի վերջո, եղե՞լ է նման խոսակցություն:

- Հստակ չեմ հիշում, դե երևի եղել է, որ ասել ենք:

- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ազերիները կապրե՞ն հայերի տներում: Ի վերջո, նրանք էլ քանդում և զրոյից կառուցում են:

- Այո, նրանք երբեք հայերի տներում չեն ապրի: Շուշիում հիմա չկա ադրբեջանական բնակչություն, չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ չի թվում, որ նրանք կապրեն մեր հայերի տներում: Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել ենք, էնպես չի, որ մենք սիրում ենք քանդել, պարզապես հանգամանքներն են ստիպում: Շենքի արժեքը չէ այստեղ խնդիրը:

- Ե՞րբ եք պատրաստվում գյուղը լքել:

- Մարդիկ հիմա պատրաստվում են, իրերն են հավաքում՝ «թոփ անում»: Հերթականությամբ պատրաստվում ենք....

 

Անդրանիկ Չավուշյան Աղավնո հարցազրույց Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին