f

Անկախ

Զապորոժիեի մարզ՝ հարցականները գնալով ավելանում են


Եկեք անկեղծ լինենք։ Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մարզերից մեկում՝ Զապորոժիեում, որտեղ երեկ՝ երկուշաբթի օրը որոշել են հանրաքվե անցկացնել։ Ժամանակին հանրաքվե էին անցկացրել նաեւ ղարաբաղցիները, իսկ 8 տարի առաջ հենց հանրաքվեների միջոցով անկախություն հռչակեցին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը։ Բայց Զապորոժիեի դեպքն ուրիշ է՝ նախ, այնտեղ հայտարարել են, որ իրենց հանրաքվեում հարցը լինելու է ոչ թե անկախության, այլ Ռուսաստանի հետ վերամիավորվելու եւ լիիրավ սուբյեկտ դառնալու մասին, ասենք, Ռյազանի կամ Տվերի նման։ Եւ երկրորդ՝ այս հանրաքվեն Ուկրաինայի իշխանությունները շատ ավելի ցավոտ են ընկալել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է՝ եթե այն կայանա, դրանից հետո՝ էլ ո′չ մի բանակցություն Ռուսաստանի հետ։

Եվ վերջապես, հայտնի չէ հանրաքվեի անցկացման ամսաթիվը։ Սա, իհարկե, հասկանալի է, քանզի ռազմական գոծողությունները մարզի տարածքում շարունակվում են՝ տվյալ պահին ռուսաստանյան զինված ուժերը վերահսկում են Զապորոժիեի մոտ երկու երրորդը, բայց ո′չ՝ Զապորոժիե վարչական կենտրոնը։ Այս քաղաքը գտնվում է Դնեպրի ափին եւ նշանակում է հենց «զա պորոգամի», այսինքն, գետի սահանքներից այն կողմ։

Սակայն երեւի շատ ճիշտ է նկատել արեւմտյան վերլուծաբաններից մեկը, որն անկեղծորեն փաստել է՝ միջազգային հանրությանը Զապորոժիեի հանրաքվեն այնքան էլ չի հետաքրքրում, շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում եվրոպացու համար Զապորոժիեի ատոմակայանը։ Հենց մի քանի օր առաջ այն ռմբակոծության է ենթարկվել, ինչն առաջ միայն հոլիվուդյան կինոնկարներում կարելի էր պատկերացնել։

Ստեղծված իրավիճակը բավական անսովոր է, կարելի է ասել՝ աննախադեպ։ Այս ատոմակայանը, որն իր հզորությամբ առաջինն է Եվրոպայում եւ երրորդը՝ ողջ աշխարհում, արդեն մի քանի ամիս գտնվում է ռուսաստանյան ուժերի վեահսկողության տակ, բայց այնտեղ շարունակում են աշխատել այն նույն ուկրաինացիները, ինչ ռուսաստանյան ռազմական գործոթյուններից առաջ։ Իսկ նրանք շատ են՝ մի քանի տարի առաջ հրապարակված պաշտոնական տվյալներով, Զապորոժիեի ատոմակայանի անխափան գործունեությունն ապահովում էր ավելի քան 11 հազար մարդ։

Ճիշտ է, մի քանի օր առաջ տեղի ունեցած ռմբակոծությունը աղետալի հետեւանքներ չունեցավ։ Բայց հանրության անհանգստությունը լիովին հասկանալի է՝ իսկ արդյոք Զապորոժիեում չի՞ կրկնվի Չեռնոբիլը, այն էլ՝ ամենավատ տարբերակով։ Մասնագետները փաստում են՝ բուն ռեակտորի շուրջ անընդհատ ջուր է շրջանառվում, որը սառեցնում է ռեակտորը։ Եւ եթե ջրի անխափան հոսքը ինչ-ինչ պատճառներով դադարի, ռեակտորի առանձին հատվածներ աննախադեպ բարձր ջերմաստիճանի պատճառով կարող են ուղղակի հալվել։ Այդպես մի անգամ արդեն եղել է ճապոնական Ֆուկուսիմայում 2011 թվականին։

Բայց ԲիԲիՍի-ն հայտնում է, որ ամենամեծ վտանգը սա է՝ հրթիռը կամ արկը հարվածում է ուղիղ ռեակտորին, ինչը վնասում է պաշտպանական շերտը կամ ակտիվ գոտին, եւ տեղի է ունենում միջուկային արտանետում։ Հենց նման արտանետում եղավ Չեռնոբիլում, ինչն ընդունված է անվանել մելթդաուն։ Զապորոժիեում հնարավոր վթարի շատ ավելի մանրամասն եւ կոնկրետ գնահատական ներկայացրել է Եվրոպայում միջուկային ռիսկերի գնահատման «Ֆլեքսռիսկ» նախագիծը, որի փորձագետ Անդրեյ Օժարովսկին նկարագրում է. «Վթարի դեպքում տեղի կունենա ռադիոակտիվ ցեզիում-137-ի միանվագ արտանետում, որը վնասակար կլինի ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ բնակչության համար։ Ամենից շատ, բնականաբար, տուժելու է Ուկրաինան, իսկ թե որ ուղղությամբ կշարժվի մահաբեր ցեզիումը, կախված կլինի եղանակային պայմաններից։ Տեսականորեն կարող են տուժել ոչ միայն Եվրոպան, այլեւ Մոսկվան եւ Կուրսկի մարզը»։

Իսկ անկախ փորձագետ Օլգա Կոշարնայան ավելացնում է. «Էական ռիսկի աղբյուր կարող է լինել նաեւ անձնակազմի պակասը։ Ատոմակայանը փակ օբյեկտ է, որտեղ շատ խիստ ռեժիմ է սահմանված՝ նույնիկ որոշ մշտական աշխատողների մուտքը մի շարք աշխատասրահներ արգելված է։ Իսկ ռեակտորները սպասարկող մասնագետները ողջ աշխարհում «ոսկե ֆոնդ» են համարվում, նրանց պատրաստում են 10 տարուց ավելի, ամեն հերթափոխից առաջ նրանց զննում է հոգեբանը, որովհետեւ այդ մարդիկ պարտավոր են անմիջապես արձագանքել ֆորսմաժորային իրավիճակներին»։

Մնում է համաձայնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որին լրագրողները հարցրել են՝ այնուամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե հարված հասցվի ատոմակայանին, կամ կողմերը միջուկային զենք կիրառեն։ Ինչպե՞ս կարձագանքի ՄԱԿ-ը»։ Գուտերեշի պատասխանը բավական տխուր է. «ՄԱԿ-ը ոչ մի կերպ էլ չի արձագանքի շատ պարզ պատճառով՝ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ն էլ գոյություն չի ունենա»։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

 

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում Ուկրաինա Ռուսաստան Ատոմակայան Աշխարհում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին