f

Անկախ

BBC-ի հետաքննության սկանդալային բացահայտումները Բրիտանական հատուկ նշանակության ջոկատի մասին


Բրիտանիայում նոր սկանդալ է պայթել` կապված BBC-ի հետաքննության հետ, որի հրապարակման արդյունքում հայտնի է դարձել , որ հատուկ օդային ծառայության 22-րդ գնդի (Հատուկ օդային ծառայություն, հապավումը SAS) ջոկատներից մեկն Աֆղանստանում ամենևին էլ չի զբաղվել նրանով, ինչի մասին զեկուցվել է տարիներ շարունակ:  

Ջոկատը Աֆղանստանի Հիլմենդ նահանգ էր ժամանել 2010 թվականի նոյեմբերին և այնտեղ գործել վեց ամիս։ Այն ժամանակ նահանգն Աֆղանստանի ամենավտանգավոր վայրերից մեկն էր, որտեղ թալիբների դարանակալներն ու ճամփեզրին տեղակայված ռումբերը սովորական երևույթ էին, և բրիտանական բանակը մեծ կորուստներ էր կրում: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրանք այնտեղ գործել են «համարձակ և պրոֆեսիոնալ կերպով»՝ հավատարիմ մնալով «ամենաբարձր չափանիշներին»։

Սակայն լրագրողական հետաքննության արդյունքները կարդալուց հետո նման գնահատականը կասկածների տեղիք է տալիս։ Հատուկ նշանակության ուժերի հաշվետվություններից հետևում է, որ 2010-2011 թվականներին Աֆղանստանի այս հատվածում գործող ջոկատը իրականացրել է մեկ տասնյակից ավելի վնասազերծման գործողություններ: Դրանք նաև հայտնի են որպես «սպանել կամ գերեվարել» ռեյդեր, որոնց ընթացքում թալիբների տասնյակ հրամանատարներ ձերբակալվել են և ոչնչացվել են պայթուցիկ սարքերի արտադրության ցանցեր։

 Նման գործողությունները մեծ բարդություն են ներկայացնում անգամ աշխարհի ամենամարտունակ բանակների համար, քանի որ իրականացվում են ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում, իսկ նրանց ղեկավարները հասկանում են, որ իրենք են հատուկ նշանակության ջոկատների թիրախը։

Նման գործողություններում հաջողության հիմնական բաղադրիչը օբյեկտի մասին հուսալի տեղեկատվությունն է, ինչպես նաև գործողությունների հանկարծակիությունն ու համահունչությունը: Բայց, դատելով հետաքննության նյութերից, տեղեկատվության հուսալիությունը կասկածի տեղիք է տալիս։ Հատուկ գործողությունների թիրախների ընտրության մեջ ներգրավված մի քանի աղբյուրներ BBC-ին հայտնել են, որ ընտրության գործընթացում լուրջ խնդիրներ են եղել հետախուզական տվյալների հավաստիության հետ, ինչը նշանակում է, որ քաղաքացիական անձինք հեշտությամբ կարող էին հայտնվել թիրախային ցուցակում:

Ըստ բրիտանացի պաշտոնյայի, որը ներկա է եղել 2011 թվականին Հիլմենդում թիրախների ընտրությանը, «հետախուզության տղաները ցուցակներ էին կազմում այն ​​մարդկանց մասին, ովքեր իրենց կարծիքով թալիբներ են: Ցուցակները պետք է ենթարկվեին կարճ քննարկման։ Այնուհետև դրանք հանձնվում էին հատուկ ջոկատայիններին, որոնց հրաման էր տրվում սպանել կամ գերեվարել»։ Աղբյուրի համաձայն՝ թիրախների ընտրությունը եղել է հարկադիր ու հապճեպ։ «Դա չի նշանակում, որ պետք էր անխտիր բոլորին սպանել, բայց, իհարկե, ճնշում կար թվերը բարելավելու համար, ինչը հիմնականում նշանակում էր արագ դատողություններ անել այս մարդկանց մասին», - ասել է նա:

Զուտ անգլիական սպանություն

Միանգամայն տրամաբանական է բարձր արդյունքների հասնելու ձգտումը։ Սակայն ամեն ինչ դուրս է գալիս թույլատրելիի և կարելիի սահմանից, երբ ամեն կերպ փորձում ես հասնել այդ նպատակին։  ՍԱՍ-ի 22-րդ ջոկատի կողմից իրականացված հաջող գործողությունների քանակի և որակի մասին կարդալիս, գրանցված արդյունքն իսկապես հիացնում է: Բայց իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

Անմիջապես հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էին բրիտանացի հրամանատարներն այդքան բաց գործել թալիբների կողմից վերահսկվող տարածքներում։ Նման իրավիճակում ցանկացած կրակոց կարող է վտանգի ենթարկել ողջ օպերացիան։ Մոջահեդները շատ արագ հավաքվում են ու փակում գյուղից դուրս գալու ճանապարհը, և հատուկ ջոկատայիններն ըստ էության հայտնվում են ծուղակում։ Իսկ այս դեպքում վեց ամիս մասնագետները ակտիվորեն աշխատել են և ոչ մի կորուստ, թալիբներն, ընդհակառակը, վեց ամսում հարյուրավոր կորուստներ են ունեցել:

 Գուցե պատճառն այն է, որ նրանք աշխատել են ոչ թե թալիբների կողմից վերահսկվող գոտիներում, այլ սովորական խաղաղ գյուղերում։ Ըստ BBC-ի հետաքննության՝ «սպաները (ՍԱՍ գնդի) նկատել են նաև, որ ռեյդերի ժամանակ սպանվել է ավելի շատ մարդ, քան առգրավվել է զենք, որը, ըստ տեղեկությունների, հանվել է դեպքի վայրից»։ Սա խոսում է այն մասին, որ SAS-ը կրակել է անզեն մարդկանց վրա, և որ SAS-ի աշխատակիցները կարող են կեղծել ապացույցները՝ մարդկանց սպանելուց հետո դեպքի վայրում զենք տեղադրելով: Ինչպես գրում է BBC-ն, «երկրի հատուկ նշանակության ջոկատի բարձրաստիճան սպաներից մեկը գաղտնի գրառմամբ մտավախություն է հայտնել, որ այս դեպքում կարող է լինել ապօրինի սպանությունների «կանխամտածված քաղաքականություն» (նկատի ունի զինվորական տարիքի երիտասարդների դիտավորյալ սպանությունը): Սա կարդալով՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ անգլիացիները բացարձակ քաոս են ստեղծել Աֆղանստանում։ Պարզապես սպանել են խաղաղ բնակիչների` լավ հաշվետվություն ցույց տալու համար:

Եվ ինչպես պարզվեց հետաքննության հրապարակումից կարճ ժամանակ անց, ոչ միայն նրանք։ Ավստրալիայում նմանատիպ մտահոգությունների բարձրացումից հետո այնտեղ հետաքննություն է նշանակվել, որի արդյունքում գտնվել են «արժանահավատ ապացույցներ», որ Ավստրալիայի հատուկ նշանակության ուժերի անդամները մեղավոր են 39 մարդու ապօրինի սպանության և կրակոցն արդարացնելու համար «տեղադրված զենքեր» օգտագործելու մեջ:

BBC-ի լրագրողները պարզել են, որ SAS-ի ջոկատները միմյանց հետ մրցում էին, թե ով ամենաշատ սպանությունները կիրականացնի:

Հետաքննության ընթացքում BBC-ն այցելել է մի քանի տներ, որոնք 2010-2011 թվականներին խուզարկվել են SAS-ի ստորաբաժանումների կողմից։ Հիլմենդ նահանգի Նադ Ալի փոքրիկ գյուղում լրագրողները հայտնաբերել են այն տունը, որտեղ 2011 թվականի փետրվարի 7-ի վաղ առավոտյան սպանվել են ինը աֆղանցիներ, այդ թվում՝ մի դեռահաս։ Տան պատերին գնդակից անցքեր են եղել։ BBC-ն դեպքի վայրից լուսանկարներ է ցույց տվել բալիստիկ փորձագետներին, որոնք ասել են, որ փամփուշտների անցքերը ցույց են տալիս, որ կրակոցներից մի քանիսն արձակվել են վերևից վար՝ բացառելով փոխհրաձգությունը: Պատերին փամփուշտների անցքերը վկայում են այն մասին, որ կրակել են գետնին ընկած մարդկանց վրա։ SAS-ն ունի իր բնորոշ ձեռագիրը՝ մահացածները ստացել են առնվազն երկու փամփուշտ՝ գլխին և սրտին։ Այս ձեռագիրը ճանաչվել է Աֆղանստանում այլ սպանությունների ականատեսների կողմից:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև առաջադրանքը կատարող ստորաբաժանման հրամանատարի հաշվետվությունը արդյունքների մասին:  Հետաքննությունը պարզել է, որ հաշվետվությունների մեջ զենքի կիրառման պատճառները հաճախ նույնական են եղել, ինչը, բնականաբար, կասկածներ է առաջացնում։ «Հարձակումների ժամանակ շատ մարդիկ են սպանվել, իսկ տրված բացատրություններն ընդհանրապես իմաստ չունեին», - ասում է SAS-ի բարձրաստիճան սպան:

Այսպիսով, BBC-ի հետաքննությունը պարզեց, որ SAS-ի ջոկատները արյունալի մրցակցություն են վարել միմյանց հետ՝ ով կունենա ավելի շատ սպանված խաղաղ բնակիչ հատուկ գործողությունների ընթացքում։ Ընդ որում, լրագրողներին այս մասին պատմել են հենց իրենք՝ SAS-ի հատուկջոկատայինները։

Հատկանշական է, որ հետաքննության հրապարակումից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերի շտաբի պետի օգնականը գրել է, որ եթե տվյալները ճիշտ են, ապա SAS-ի ջոկատի գործողությունները եղել են «չհիմնավորված` էթիկայի և իրավունքի տեսակետից»։

Հանուն արդարության պետք է փաստել, որ բրիտանական իրավապահ մարմիններն ու հատուկ նշանակության ուժերի ղեկավարություն այս մեղադրանքները անուշադրության չեն մատնել։ Հետաքննությունն իրականացվել է թագավորական ռազմական ոստիկանության կողմից։ Այնուամենայնիվ, վերջինս բախվել է Հատուկ նշանակության ջոկատի ղեկավարության, ապա բրիտանական գլխավոր շտաբի ղեկավարության դիմադրությանը: Հիմքեր կան ենթադրելու, որ հատուկջոկատայինների թիկունքում կանգնած է նրանց նախկին հրամանատար, հետագայում գեներալ և գլխավոր շտաբի պետ Մարկ Կարլթոն-Սմիթը։ Նախաքննության դադարեցումից հետո Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանցագործության ապացույցներ չեն հայտնաբերվել: Քննչական խումբը, սակայն, հակառակում է համոզված։

Իսկ ինչպիսի՞ արձագանք ունեցավ հետաքննության արդյունքները բրիտանական հասարակության շրջանում:

Այստեղ ևս բախվում ենք երկակի ստանդարտների դրսևորմանը: Այժմ համացանցի բրիտանական հատվածում արշավ է սկսվել՝ դատապարտելու BBC-ին` բրիտանական զինվորականներին վարկաբեկելու համար: Չէ որ խոսքը վերաբերում է յուրայիններին, ոչ թե, ասենք ռուս զինվորականներին:

Կարող է թվալ, որ չնայած ամեն ինչին, Բրիտանիայում ազատ լրատվամիջոցները այնուամենայնիվ կարողացան անաչառ կերպով բացահայտել Աֆղանստանում սեփական հատուկ ջոկատայինների հանցագործությունների փաստերը։ Բայց փաստն այն է, որ հանցագործություններից անցել է ավելի քան 10 տարի, և միայն հիմա է BBC-ն որոշել լույս սփռել պատմության այս կնճռոտ հատվածի վրա:

Ընդ որում, սա Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին առաջին լրագրողական հետաքննությունը չէ։ Լրագրողները բազմիցս վկայակոչել են ապացույցներ և փաստեր, սակայն անգամ մեկ բրիտանացի զինվոր երբևէ հրապարակայնորեն չի դատապարտվել Աֆղանստանում ռազմական հանցագործությունների համար:

հետաքննություն Մեծ Բրիտանիա Աֆղանստան թալիբներ Աշխարհում հատուկ նշանակության ջոկատ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին