f

Անկախ

Երկիրը բախվում է ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Ղարաբաղի առնչությամբ․ ըստ World Press Freedom Index–ի՝ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է


«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների և օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» (World Press Freedom Index) տարեկան զեկույցը: 

Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Մինչդեռ վարկանիշային աղյուսակը եզրափակում է հետևյալ տասնյակը՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմար, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 68.97 միավորով 51-րդ տեղում է՝ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: 

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ», - Հայաստանի մասով գրել են զեկույցի հեղինակները:

Հատկանշական է, որ նախորդ տարի Հայաստանը նույն վարկանիշում 71.17 միավորով զբաղեցրել էր ավելի ցածր հորիզոնական՝ 63-րդ տեղը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանն 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը:

Ադրբեջանի մասով զեկույցի հեղինակաները նշում են, որ նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձել է լռեցնել մնացած բոլոր քննադատներին:

Թուրքիայի վերաբերյալ նշվում է, որ այդ երկրում մեծ տեղ է գրավում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով ԶԼՄ-ների բազմակարծությանը: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին թուլացնելու համար։

Նշենք, որ ազեկույցի նպատակն է համեմատել մամուլի ազատության մակարդակը, որն ունեն լրագրողներն ու լրատվամիջոցները աշխարհի 180 երկրներում և տարածքներում: Այս համեմատությունը հիմնված է մամուլի ազատության սահմանման վրա, որը ձևակերպվել է RSF-ի և նրա խմբի փորձագետների կողմից 2022 թվականից կիրառվող նոր մեթոդաբանության մշակման ժամանակ:

Մամուլի ազատությունը սահմանվում է որպես լրագրողների՝ որպես անհատների և կոլեկտիվների կարողություն՝ ընտրելու, արտադրելու և տարածելու նորություններ՝ ելնելով հանրային շահերից՝ անկախ քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական միջամտությունից և նրանց ֆիզիկական և մտավոր անվտանգությանը սպառնացող վտանգների բացակայության դեպքում:

Ինդեքսի վարկանիշը հիմնված է 0-100 միավորի վրա, որը հատկացվում է յուրաքանչյուր երկրի կամ տարածքի. 100-ը հնարավոր լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը), իսկ 0-ն՝ վատագույնը:

Այս միավորը հաշվարկվում է երկու բաղադրիչի հիման վրա՝

լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ չարաշահումների քանակական ցուցանիշ՝ կապված նրանց աշխատանքի հետ,յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ին մամուլի ազատության ոլորտի մասնագետների (ներառյալ լրագրողների, հետազոտողների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների) պատասխանների վրա։

Հայաստան մամուլի ազատություն

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին