f

Անկախ

ԿՅԱՆՔԻՍ ՄԻ ԱՆՄՈՌԱՑ ԴՐՎԱԳԻ ՄԱՍԻՆ


2010թ. Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը Հայաստանի Վայոց ձորի մարզում գտել է տրեխ,այն ենթադրաբար 5500 տարվա պատմություն ունի: Այդ ժամանակից սկսած պարբերաբար հիշում եմ տրեխի մասին ինձ հետ կատարվածը:

Տրեխն կամ չարուխը տղամարդու կամ կնոջ կաշվի սրածայր ոտնաման է, հայկական ժողովրդական տարազի բաղկացուցիչ մաս; Այն ժամանակին պատրաստվել է ինչպես անմշակ այնպես էլ մշակված /մազազատված և թթված թանի կամ մոխրաջրի մեջ որոշ ժամանակ պահված/ տավարի միակտոր կաշվից:

Տրեխը եզրագծող կաշվե փոկերի օղակները ծառայում էին մի այլ կաշվեփոկով կամ բրդյա գույնզգույն թելերով տրեխն ոտքին ամրացնելու համար:

Ըստ ավանդության ժամանակին հարսանիքի նախօրյակին հարսի ծնողները տղային նվիրել են կարմիր թելերով տրեխներ: Գործարանային կոշիկների լայն արտադրության արդյունքում տրեխները գործածությունից հանվել են:
Իմ ուսանողական տարիներին Երևանի հրապարակում պատահական հանդիպեցի մի երիտասարդի,ով տրեխներով էր` ճիշտ այնպիսին ինչ գյուղում սայլապան հորեղբայրս էր պատրաստում և օգտագործում:

Գնալով գյուղ խնդրեցի նրան ինձ համար էլ պատրաստել: Նա ծիծաղեց, բայց ես համոզված էի, որ խնդրանքս անպայման կատարելու է: Այդպես էլ եղավ, կոշիկներս տեղավորելով պայուսյակում կարմիր թելերով զարդարված տրեխներով գնացի Երևան: Երևանում հագնում էի միայն հանգստյան օրերին: Այդպիսի մի օր էլ, երբ նստած էի Սունդուկյանի անվան թատրոնի այգում և հիանում էի իմ տրեխներով, նկատեցի որ կողքից մի երիտասարդ ևս ուշադիր նայում է տրեխներիս: Քիչ հետո նա մոտեցավ ինձ, միանգամից առաջարկելով տրեխների դիմաց մոտակա խանութից ինձ համար մի որակյալ կողշիկ գնել: Մի քիչ մտածեցի, բայց համոզվեցի: Նա ինձ համար,Նաիրի, ֆիրմայի արտադրության մի գեղեցիկ կոշիկ գնեց, վճարելով ոչ ավել ոչ պակաս 12 ռուբլի 50 կոպեկ: Ես հագա այն իսկ նա տրեխները ձեռքին խաղացնելով հեռացավ: Տուն հասա ու որոշեցի կոշիկներս պահել նոր ուսումնական տարվա առաջին օրվա համար: Հորեղբորս այդ պատմությունը շատ ուշ ներկայացրի, երբ արդեն աշխատում էի Թումանյանի շրջժողկրթբաժնում: Նա առաջվա պես ծիծաղեց, ճիշտ այնպես ինչպես տրեխների մասին խնդրանքս լսելու պահին: Մի պահ լռեց ու ավելացրեց.
Ժամանակին կասեիր մի զույգ էլ կպատրաստեի:
Կարծո՞ւմ էս տրեխի դիմաց կոշիկ գնողները հերթի էին կանգնած, - եղավ իմ պատասխանը:
Երկուսս էլ կրկին ծիծաղեցինք:
Թող սուրբ լույս իջնի նրա, ծնողներիս ու մեր բոլոր անցվորների Սուրբ շիրիմներին:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

  Վաղարշակ Ղորխմազյան  Հայաստան Տրեխներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին