f

Անկախ

Ազգային միասնության խոչընդոտները․ Արամ Աբրահամյան


Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել երկու ելույթներով՝ մեկը «Հ1»-ով, երկրորդը՝ Ֆեյսբուքով: Վերջինիս հիմնական թեզը հետեւյալն է. իշխանությունն Արցախի հարցում զիջումներ է անում, որովհետեւ… դրա մասին է խոսում ընդդիմությունը: Այսինքն՝ եթե ընդդիմադիրները չխոսեին Բերձորը եւ Աղավնոն հանձնելու մասին, դա չէր հասնի Ալիեւի ականջին, նրա մտքով չէր անցնի պահանջել Լաչինի միջանցքի հանձնումը, եւ մեր իշխանությունը ստիպված չէր լինի այդ զիջումը կատարել: Հետեւաբար, եզրակացնում է դեսպանը, ներկա ընդդիմությունը եւ Ադրբեջանի իշխանությունը աշխատում են համագործակցված:

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ աշխարհն ապրում է այնպիսի մի դարաշրջանում, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքան են, մասնավորապես, քաղաքական գործիչների ասածները համատեղելի սովորական բանականության կամ ձեւական տրամաբանության հետ: Կարեւոր է, թե որքանով այդ ասածներն ընդունելի լայն զանգվածների համար: Դեսպանի եզրահանգումներին Հայաստանում հավատում են հարյուր հազարավոր մարդիկ, եւ, հետեւաբար, ինչպես ասում են, «հալալ է»:

«Հ1»-ում Էդմոն Մարուքյանի ասածի հիմնական թեզն ազգային միասնությունն է, եւ դա իսկապես կարեւոր օրակարգային հարց է: Բայց 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության քաղաքականությունն ուղղված է ոչ թե ազգային միասնությանը, այլ ազգային պառակտմանը: Այն իշխանությունը, որը, օրինակ, պատրաստ էր համազգային հանրաքվե անցկացնել՝ ՍԴ նախագահին փոխելու համար, դժվար թե անկեղծորեն կողմնակից լինի ազգային միասնությանը: Երբ իշխանական քարոզչությունն ուղղված է բացառապես «նախկինների» կամ ընդդիմադիրների դեմ, բայց չի պարունակում որեւէ դրական ծրագիր, ապա այդ տեսլականի բացակայության պայմաններում ինչի՞ շուրջ է հնարավոր համախմբել: Սփյուռքահայերին Հայաստան չթողնելով, ընդդիմադիրներին ազատազրկելով, դժվար է հասնել ազգային միասնության:

Ինչ խոսք, ատելությունն ու թշնամանքին նպաստում է նաեւ ընդդիմությունը, եւ այդ առումով նրանք իրար փոխլրացնում են: Եթե մեր հիմնական քաղաքական խաղացողները փոխեն իրենց վարքագիծը, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ազգային միասնության մասին:

…Ես հիշում եմ, որ հատուկ հանձնարարություններով դեսպան էր նաեւ Դավիթ Շահնազարյանը: Բայց նա, ինչպես եւ բոլոր մնացած դեսպանները, զբաղվում էր բանակցություններով, դիվանագիտությամբ, ոչ թե քարոզում էր հանուն իշխանության եւ ընդդեմ ընդդիմության:

 

Արամ Աբրահամյան Առավոտ օրաթերթ Էդմոն Մարուքյան Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին