f

Անկախ

Ռուսաստանը կարող է տակտիկական գործարքներ ունենալ Թուրքիայի հետ, բայց ոչ ստրատեգիական. Դմիտրի Տրենին


Ի՞նչ է սպասում հետխորհրդային տարածությանը ուկրաինական հակամարտության արդյունքների դեպքում: Ի՞նչ ուղղությամբ են ընթանում Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները: Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման արդյունքը  ուկրաինական հակամարտության խորապատկերում դառնալ ինչ-որ գործարք Հարավային Կովկասում: Հայկական VERELQ  տեղեկատվական-վերլուծական կայքի այս և այլ հարցերի է պատասխանել Գորչակովի ակումբի 8-րդ հանդիպման կուլուարներում ՌԴ Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը: «Անկախը» հրապարակում է հարցազրույցը որոշ աննշան կրճատումներով:

- Ի՞նչ է սպասում հետխորհրդային տարածությանը Ուկրաինայի հակամարտության արդյունքների դեպքում:

- Կարծում եմ՝ տեղի է ունենում տարածության վերաձևաչափում: Միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինան արդեն ենթակա չէ վերականգնման այն սահմաններով, որոնցով գոյություն է ունեցել մինչև 2022 թ. փետրվարի 24-ը: Սահմանների ուրիշ գծագրություն կլինի Ուկրաինայում: Համապատասխանաբար սահմանների այլ գծագրություն կլինի Ռուսաստանի Դաշնությունում:

Եթե հակամարտությունն Ուկրաինայում ավարտվի Ռուսաստանի հաջողությամբ (ես չեմ ասում հաղթանակի, խոսենք Ռուսաստանի ռազմավարական հաջողության մասին), ապա հնարավոր է, որ դա  Ռուսաստանի և Բելառուսի միության հիմքի վրա ինչ-որ նոր պետական միավորում ձևավորելու շատ հզոր ազդակ դառնա: Խոսքն ավելի սերտ ինտեգրացիոն միավորման մասին է, որում կարող են մտնել ոչ միայն ուկրաինական, այլև հետխորհրդային տարածության ուրիշ տարածքներ: Օրինակ՝ Մերձդնեստրի Հանրապետությունը:

Ռուսաստանի հաջողությունը կամ ձախողումը շատ մեծ նշանակություն կունենա հետխորհրդային պետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշման համար: Եթե Ռուսաստանը հասնի ռազմավարական հաջողության, այդ պետությունները մեծապես հաշվի կառնեն ռուսական շահերը, կմերձենան Ռուսաստանին: Եթե ոչ, ապա այդ երկրները զգալիորեն նվազ չափով ուշադրություն կդարձնեն Ռուսաստանին և որպես առաջնահերթություն կընտրեն զարգացման այլ վեկտորներ:

Ես խոսում են նախևառաջ Միջին Ասիայի երկրների մասին, որովհետև Կովկասում, այսպես թե այնպես, առաջնահերթությունների հարցում շատ թե քիչ կողմնորոշվել են:

- Ռուսաստանի համար հետխորհրդային երկրների հետ ինտեգրացիոն գործընթացներում առաջնահերթը համագործակցության զարգացո՞ւմն է լինելու Միութենական պետության  ձևաչափով, թե՞  «տարբեր արագությունների ինտեգրացիան»  Միութենական պետության և ԵԱՏՄ-ի շրջանակներում:

- Միութենական պետությունը նախ և առաջ սլավոնական պետություն է՝ դրա արևելաեվրոպական հասկացողությամբ: Կարող եմ ենթադրել այդ նոր միավորման մեջ, ներկայիս Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության հիմքի վրա, ուկրաինական հողերի ի հայտ գալը Ռուսաստանի Դաշնություն մտնելով կամ որևէ այլ կերպ: Բայց չեմ կարծում, որ այդ բանաձևը կարող է հաջողությամբ կիրառվել հետխորհրդային տարածության մյուս հատվածների համար, քանի որ այնտեղ ուրիշ պատմական ավանդույթներ են: Դրանք Ռուսական աշխարհ չեն այն իմաստով, որով սովորաբար ընկալվում է:

Ռուսաստանն այնուամենայնիվ շրջահայաց կվարվի (կովկասյան և միջինասիական ուղղություններով): Մենք տեսել ենք այժմ դրա փոքր օրինակը՝ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը, ինչը կարող էր հանգեցնել Վրաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Ռուսաստանը չունի նման շահագրգռություն: Ուստի հուսով եմ, որ նա նաև բավական զգուշավոր, բծախնդիր կգործի Ղազախստանի նկատմամբ, որտեղ գոյություն ունեն և բորբոքվում են հակառուսական տրամադրություններ հետևյալ բնույթի. «Մենք հաջորդ երկիրն ենք, որի մի մասը Ռուսաստանը կցանկանա գրավել և միացնել իրեն»:

- Հիմա Արևմուտքը ակտիվ առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Բրյուսելի հովանու ներքո և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը՝ համարելով, որ դա կօգնի Երևանի ու Բաքվի  վրա Մոսկվայի ազդեցության թուլացմանը և կնպաստի Ռուսաստանի դուրսմղմանը Հարավային Կովկասի տարածաշրջանից: Ընդ որում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հաշտեցման համանման քաղաքականություն է վարում Ռուսաստանը: Մոսկվայում կա՞ այն հասկացողությունը, որ այդ «կարգավորումը» Ղարաբաղի կորստյան և հայկական կողմից միակողմանի զիջումների գնով սպառնալիքի տակ կդնի Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինքը և Հայաստանում ռուսական բազայի և սահմանապահների ներկայությունը:

- Դա շատ բարդ հարց է, որովհետև Ռուսաստանը փաստացի չի ցանկանում նոր ճակատ բացել, ռազմական ճակատ, համենայն դեպս ռազմա-քաղաքական ճակատ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Այդ կոնֆլիկտը Ռուսաստանին բացարձակապես պետք չէ: Ռուսաստանը չի ճանաչել և չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում: Ռուսական քարտեզներում Լեռնային Ղարաբաղն առաջվա պես պատկերված է որպես Ադրբեջանի մաս: Ռուսաստանը ձգտում է (կհաջողվի թե ոչ, այլ հարց է) պահպանել իր դիրքերը Հայաստանում՝ չխզելով իր դիրքերը Ադրբեջանի հետ: Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ չափով խաղալ այն խաղը, որը խաղում էին ամերիկացիները Մերձավոր Արևելքում, երբ դաշնակցային հարաբերություններ ունեին և՛ Իսրայելի, և՛ Եգիպտոսի հետ, օրինակ: Այսինքն՝ այո, այդ երկրները սառեցված հակամարտության վիճակում են, բայց ամերիկացիները հովանավորում եմ են թե՛ մեկին, թե՛ մյուսին և վերջիվերջո այդ հակամարտության մոդերատորն են: Ահա այդպիսի պատմություն կցանկանար գրել Ռուսաստանը իր համար: Կհաջողվի դա, թե ոչ, այլ հարց է: Բայց առայժմ Ռուսաստանը այդ ուղղությունն է բռնել:
Ընդ որում, Ռուսաստանը լուրջ կասկածներ ունի, որ Հայաստանում, սփյուռքի, շատ այլ գործոնների ազդեցությամբ, բավական խոր սկեպսիս գոյություն ունի Երևանի ռուսամետ կողմնորոշման առնչությամբ: Այսինքն՝ Երևանը սկզբունքորեն ուրիշ տարբերակներ ունի. կա եվրոպական տարբերակը Ֆրանսիայի միջոցով, կա ամերիկյանը, ինչպես ենթադրվում է, Լոս Անջելեսի միջոցով, պայմանականորեն ասած՝ հայկական լոբբին Միացյալ Նահանգներում: Հետևաբար Հայաստանն այդ իմաստով շատ է տարբերվում այնպիսի երկրից, ինչպիսին, օրինակ, Բելառուսն է:  Բեռառուսները, բելառուսական ղեկավարությունը չունեն այդպիսի ուրիշ տարբերակներ: Հայ ղեկավարությունն այդպիսի տարբերակներ ունի, և նա սկզբունքորեն կարող է օգտվել դրանցից: Ուստի Ռուսաստանը որոշ կասկածներ ունի  Հայաստանի՝ որպես Ռուսաստանի դաշնակցի հուսալիության առումով:

 

- Ինչքա՞ն հեռու կարող է գնալ ռուս-թուրքական մերձեցումը Ուկրաինայի իրադարձությունների խորապատկերում: Կարո՞ղ է այդ մերձեցման արդյունքը դառնալ ինչ-որ գործարք մեր տարածաշրջանում:
 
- Ես չեմ կարծում: Ես մտածում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները ի սկզբանե ներկայացնում են համագործակցության և մրցակցության շատ արտասովոր համակցություն: Երբեմն ավելի շատ մրցակցություն է, երբեմն՝ համագործակցություն: Այստեղ, նյութականից բացի, որևէ այլ շահ չկա: Չկա մերձեցում էլիտաների մակարդակով, չկա մերձեցում փոխադարձ համակրանքի և անգամ  ըմբռնման մակարդակում: Նույնիսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորհրդային անցյալի շնորհիվ, կայսերական անցյալի շնորհիվ շատ ավելի սերտ են, քան հարաբերությունները Թուրքիայի հետ: Ուստի չեմ կարծում, որ այստեղ հնարավոր է ինչ-որ խոշոր գործարք:
 
Որոշ հստակ բաներ տեսել ենք: Փաստորեն ռուս-թուրքական գործարքին ենք պարտական այն համաձայնության համար, որ կնքվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին: Հետևաբար կարծում եմ, որ գործարքներ, իհարկե, կլինեն, բայց տակտիկական, ստրատեգիական՝ ոչ: Որովհետև Ռուսաստանը կարող է ընդունել, ընդունում է դե ֆակտո, որ Ադրբեջանը թուրքական շահերի ոլորտ է, այդուհանդերձ չի ցանկանում կորցնել այդ իրավիճակի վրա ազդելու բանալիները: Կհաջողվի, թե չի հաջողվի, մեծ խնդիր է: Կարծում եմ՝ Ռուսաստանի կառավարողներն այնուամենայնիվ մտածում են ըստ այն հանգամանքի, թե ինչ կերևա հետո:
 
Աղբյուրը

 

 

Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին