f

Անկախ

Եթե մի որևէ թուրք այդ պահին որոշեր մի քանի հոգու սպանել, ապա նիկոլամենթերը կհայտնվեին ու կսկսեին ծեծել... սպանվածներին


Այսօր քաղաք էի իջել: Դա նշանակում է, որ մեր արվարձանից մի կարճ ժամանակով եկել էի դեռևս Հայաստանի դեռևս մայրաքաղաք Երևանի կենտրոն: Այպես չէ, թե մեր արվարձանում մի ուրիշ վիճակ է: Ամենևին: Ասվածս հո միայն կենտրոնի մասին չէ:

Մի խոսքով, մի զգալի տեղ պարզապես քայլեցի, որքան էլ որ դա հոգնեցուցիչ է երևանյան տապի պայմաններում, բայց դա՝ մի կողմ:

Վստահ եմ, որ շատերդ էլ պարզապես տներում նստած չեք, դուք էլ եք տեսել այն, ինչի մասին չեմ կարող չարտահայտվել:

Բառիս բուն իմաստով՝ ոչ մի փողոցում, ոչ մի մայթում, ոչ մի տեղ ու ոչ մեկի դեքից կամ հպանցիկ խոսքուզրույցից, պահելաձևից, կեցվածքից չերևաց, որ անցնում եմ մի երկրի մի մայրաքաղաքով, մի ազգի կամ ժողովրդի ներկայացուցիչների կողքով, ումից իր իսկ մի որոշակի մասի ջաքերով իշխանության բերված ապիկարները խլել են Հայրենիքի մի հսկայական կտոր:

Մի ժողովրդի միջով, ում մի ամբողջ սերնդի, նույն այդ ապիկարները մահվան են մատնել: Մի ժողովրդի միջով, որից հենց հիմա, հենց էս պահին խլում են իր Հայրենիքի, իր կենսատարածքի մի մեծ կտոր, որ, ինչ էլ հաչա էն տխրահռչած թրքաբարո մահարարը, 30 տարի առաջ մեր լավագույն զավակների արյան գնով ազատագրվել էր, նրանց կյանքի գնով ջնջվել էր կավբյուրոների դիվական ծրագիրը՝ Արցախը Հայաստանից ֆիզիկապես կտրելու, անկլավայնացնելու առումով:

Ոչ մի բանից չերևաց, որ քայլում եմ մի ժողովրդի ներկայացուցիչների կողքով, որոնց ոմն փառչակ, որն օտիդո կզել է թուրքի առաջ, կռացնում է նույն այդ թուրքի առաջ, լիզել տալու համար իրենց ապուպապին կոտորած մարդակերների արնոտ ձեռքը կամ գարշահոտ չստերը:

Անջատված, ցավին անտարբեր, դավին տեղեկանալ չկամեցող բիոմասսա, ոչխարակույտ, որին ինչ ուզեն, կարող են անել:

Շունչս կտրվում էր: Ակնհայտ է, որ եթե էդ պահին իմ փոխարեն մի որևէ թուրք անցներ փողոցներով ու ըստ իր քեֆի՝ մեկումեջ սրան կամ նրան սրախողխող աներ, կողքիններն էլի աղոթած անասունի նման, վզները ծռած, գնալու էին իրենց «գործերին», շատ-շատ իդիոտաբար ծոր կտային, «սաղ նախկիններն են մեղավոր» հիմարամանթրան... ու՝ ոչ մի բան: Անկասկած է, որ եթե մի որևէ թուրք այդ պահին որոշեր մի քանի հոգու սպանել, ապա նիկոլամենթերը կհայտնվեին ու կսկսեին ծեծել... սպանվածներին՝ շախ տալով մարդասպան թուրքին (սկզբունքորեն՝ ոչ մի տարբերություն. նիկոլի քամա՞կն են պահում, թե՞ թուրքի):

Նման պայմաններում ուզում ես՝ «միտինգ արա», ուզում ես՝ «սահմանադրական պայքարի այլ միջոց», բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն, բացի մի 15-20 հազար, հնարավոր է՝ 40-50 հազար հոգուց: Բայց էս անտեր քաղաքում միլիոնից ավել մարդ կա... Կներեք, շնչավոր:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին