f

Անկախ

Ձեր լվացքն ուրիշը չի անելու


Թքած ունեմ ռուսի վրա էլ, արևմուտքի վրա էլ, նիկոլի ու ալիևի թիկունքին կանգնած ու հայից երես թեքած միջազգային ցանկացած ուժի վրա էլ:

Բայց մինչև Արցախում ստեղծված վիճակի մասին ռուսին քրֆելը վերցրեք ու կարդացեք Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթն ու ինձ ցույց տվեք այն տողը, որտեղ գրված է, թե ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցնում Արցախի սահմանները պաշտպանելու հայկական զորուժի գործառույթը: Ինձ ցույց տվեք ռուս որևէ պաշտոնատարի հայտարարություն, որ ասած կլինի «հայեր ջան, դուք արխային լռվեք ձեր տներում: Արցախը ձեր փոխարեն մենք կպաշտպանենք»:

Շատերիս մոտ այնպիսի տպավորություն է, որ Նոյեմբերի 9-ից հետո Արցախի սահմանների երկայնքով ցանկացած մետրում ավտոմատով մի ռուս զինվոր է կանգնած ու պատրաստ է ցանկացած պահի կրակել դիմացից եկող ադրբեջանցու վրա:

Հայեր ջան նման բան չկա:

Սա էլ նիկոլի ու նրա դավաճան թիմակիցների, այդ թվում ԱԽՔ-ի տարածած հերթական միֆն է, որպեսզի հետո իրենց ձեռքերը հանգիստ լվանան Արցախից:

նիկոլի ստորագրած կապիտուլյացիայի փաստաղթի 3-րդ կետի համաձայն «Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով»:

Ես ռազմական փորձագետ չեմ: Բայց այդ բնագավառում տարրական գիտելիքով էլ կարելի է հասկանալ, որ նման թվաքանակով ու զինտեխնիկայով չի կարելի մի ամբողջ պաշտպանական բանակի գործառույթ իրականացնել ու հատկապես դիմադրել ԱԹՍ-ներին:

Չկարծեք, որ եթե ռուսի փոխարեն ՆԱՏՕ-ն լիներ իրավիճակը տարբեր էր լինելու: Աֆղանստանում էլ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր կային տեղակայված: Ի՞նչ եղավ և ո՞ւմ պաշտպանեցին: Կոսովոյում էլ նույն խաղաղապահներն են տեղակայված: Թե ինչ տեղի ունեցավ քանի օր առաջ, բոլորս հիշում ենք:

Վստահ լսած կլինեք, որ մենք Լուսնի միայն մի կողմ ենք տեսնում: Մյուս կողմը մեզ համար տեսանելի չէ ու մեր պատկերացումը Լուսնի մասին հիմնված է միայն նրա տեսանելի կողմի վրա:

Արցախում ռուսի պահվածքի մասին գնահատական տալու համար պարտավոր ենք տեսնել նաև «Լուսնի մյուս երեսը»:

Կապիտուլյացիայի փաստաթղթի համաձայն ռուս խաղաղապահները պարտավոր են վերահսկել հրադադարի պահպանումը: Բայց 5-րդ կետով նրանք նաև պատասխանատու են պայմանավորվածությունների կատարման վերահսկողության հարցում:

Ի՞սկ դուք գիտեք ձեր դավաճան ու անհայրենիք վարչապետն ալիևի հետ ի՞նչ ժամկետներում, ինչե՞ր կատարելու մասին է պայմանավորվել:

Հայեր ջան ձեր խնդիրը ռուսը չէ: Ռուսի փոխարեն ով էլ որ լիներ դուք այսօր նույն վիճակում էիք լինելու:

Մինչև այնքան ժամանակ երբ Արցախում գործողությունների համար հիմք են ծառայում Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթն ու դրա հետ միասին նիկոլի թաքուն ու հայտնի պայմանավորվածությունները և մինչև այնքան ժամանակ երբ այդ ամենի հեղինակը, թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը բռնազավթած է պահում կառավարության շենքը, դուք նույն վիճակում էք մնալու:

Ձեր տան լվացքը ձեր փոխարեն ուրիշը չի անելու:

Ձեր տան կեղտոտ լվացքն արդեն հոտել է:

Ուրիշի հույսին մնացիք կեղտոտ լվացքի հետ ձեր տունն էլ է հոտելու:

Իսկ մեր տնից արդեն երկու տարի է նեխածահոտ է գալիս:

Նիկոլ Փաշինյան Արցախ Ռուսաստան Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին