f

Անկախ

Մակլերների իշխանությունը հայտարարեց սպասվելիք գործարքի մասին


Այսօր կառավարության նիստում գործող վարչապետի երկար-բարակ ելույթի մեխը հետևյալ հայտարարությունն էր.

«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանը բազմիցս, այդ թվում՝ հրապարակավ պահանջ է դրել լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ըստ որում, հասցեատերը տվյալ դեպքում ոչ միայն և ոչ այնքան Հայաստանն է, որքան Ռուսաստանի Դաշնությունը: Սա թուրքերը չեն էլ թաքցնում: Ռուսները, կարծում եմ, սա արդեն տեսանելի ու հասկանալի է բոլորին, 2020 թվականի պատերազմական իրադարձությունների սցենարը վաղուց պատրաստել էին ուկրաինական թատերաբեմում իրենց նախապատրաստությունների շրջանակում՝ նպատակը և խնդիրները հստակ արտացոլված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Վստահ եմ ու պնդում եմ, որ Պուտինի ձեռամբ գրված այդ փաստաթուղթը բանակցվել է Ադրբեջանի հետ, բայց ոչ Հայաստանի: Չի բացառվում, որ հայկական կողմը նախապես տվել է իր համաձայնությունը ռուսական շախմատային պարտիային, այդպիսի ենթադրության համար ծանրակշիռ հիմքեր կան առնվազն: Եթե ոչ, ապա ռուսական արջն իր կոմբինացիան իրականացրել է առանց Հայաստանի, ադրբեջանա-թուրքական տանդեմի միջոցով մեզ ճնշելու ու պատի տակ կանգնեցնելու միջոցով: Ամեն դեպքում, ռուսները իրենց համար ցանկալի արդյունքը երաշխավորելու համար կարիք ունեին ռուսական զորակազմ տեղակայել Արցախում, որ Ադրբեջանը հայտարարում էր իր տարածքի մաս, իսկ Ռուսաստանը ճանաչում որպես Ադրբեջան, որտեղ ռուս զինվորը վերադարձավ 1992 թվականից 28 տարի անց: Ու ռուսների պահանջն այս ամբողջ ընթացքում Ադրբեջանից եղել է խաղաղապահ առաքելության մանդատի հաստատումը: Հիմա Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, թե ի՞նչ առևտուր և ի՞նչ գործարք է կայանում ռուսների և ադրբեջանցիների միջև, որտեղ իր գլխավորած Հայաստանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ բրոքեր կամ մակլեր, ընտրեք ձեզ հարմար տերմինը: Այսինքն՝ կառավարող թիմը ռուսական և ադրբեջանական կողմերի պահանջները ընդունել է ի սկզբանե՝ համայնություն է տվել ադրբեջանական կողմին՝ Արցախի պաշտպանության բանակի լուծարման, և ռուսական կողմին՝ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հաստատման պահանջը պաշտպանելու հարցում:

Դասական մակլերների իշխանություն, որ մասնագիտորեն միջնորդում և նպաստում է առքուվաճառքի գործարքի կնքմանը՝ գործընկերների միավորմամբ: Ու, որպես կանոն, բրոքերը վարձատրություն է ստանում գործարքի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրից: Փաշինյանը և նրա իշխանությունը ռուս և թուրք գործընկերների մակլերն է Հայաստանում: Ռուս-թուրքական բոլոր գործարքները նրա կառավարման բոլոր տարիներին կնքվել են բացառապես նրա շնորհիվ ու նրա միջնորդությամբ, ավելին՝ այս մակլերները իշխանության են եկել գործընկերների գործուն աջակցությամբ:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում իշխանություններ Թուրքիա Ադրբեջան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին