Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող մի կնոջ և հրապարակախոս, գրող Հովհաննես Իշխանյանին, որը ոստիկաններից պահանջում էր ներկայացնել կնոջը բերման ենթարկելու հիմքերը։
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առջև մի խումբ հասարակական գործիչներ բողոքի ակցիա էին անում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունների: