ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ տարածաշրջանին աջակցություն հայտնելու համար։ Այդ մասին ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր մեր պատվիրակությունը, որով ես շատ հպարտ եմ, ժամանեց Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր պարտավորություններից և հպարտ ենք մեր բարեկամությամբ, որը ժամանակի փորձությունն է անցել», - ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է Փելոսիի խոսքերը։
Օգոստոսի 2-ի երեկոյան Թայբեյի օդանավակայան է ժամանել ամերիկյան ինքնաթիռը, որում եղել է Նենսի Փելոսին, որը թռչում էր Կուալա Լումպուրից։
Դրանից հետո ամերիկացի քաղաքական գործիչը իջել է ինքնաթիռից։
Փելոսին սկսել է հանդիպումը Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չինական բանակը Փելոսիի Թայվան կատարած այցի ֆոնին զգոնության մեջ է և որպես հակազդեցություն կիրականացնի մի շարք ռազմական միջոցառումներ։