f

Անկախ

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատմությունը վերջից սկսենք. երկնքից երեք խնձոր ընկավ՝ խաղաղության քարոզ անողի, դա լսողի, մեկն էլ 1990-ականների արցախյան ազատամարտի հաղթանակը կասկածի տակ դնող ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գլխին:

Իսկ պատմությունն այն մասին է, որ «խաղաղության» քարոզ-խնձորները 44-օրյա պատերազմից հետո ամեն օր ու ժամ են տեղում ու, որպես արգելված, բայց քաղցր պտուղ, մատուցվում հայ հասարակությանը, որի մի հատվածը, խնձոր-քարոզի անուշահոտությանն ու քաղցրահամությանը խաբվելով, այն ուտում ու սկսում է մտածել, թե մեր վայ-հարեւանների հետ կարող ենք խաղաղ ապրել, «ջան ասել, ջան լսել»:

«Մեզ համոզել են մահ ընտրել»,- ասում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ մի մարդ, որ ծնողներին իրենց մանկահասակ երեխաների համար դագաղներ գնելու խորհուրդ էր տալիս, մի մարդ, որ կորոնավիրուսի առաջին դեպքերն ի հայտ գալու ժամանակ սարկազմով էր պատասխանում լրագրողների հարցերին ու հանդիմանում, թե՝ «հիմա բոլորիդ վարակելու եմ»: Նա մի անձ է, որի կառավարման ժամանակահատվածում ՀՀ ամբողջ պատմության մեջ ամենաշատ մահերն են գրանցվել, մարդ, որի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը մինչեւ 2017 թվականը պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, բայց իշխանափոխությունից հետո պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկն է դարձել (251,6 մլն դրամ՝ 3 տարվա կտրվածքով):

Ու վերջապես նա մի մարդ է, որի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները, թե «հայ պատգամավորը խոստովանում է՝ 30 տարի առաջ սխալվել են»:

Ադրբեջանցիները երեւի բավական խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն նույն մտքերն ու գաղափարները կրող, կիսող ու պրոպագանդող Թորոսյանին, որ պատերազմին երեւի միայն Ստեփանակերտի ապաստարաններից է հետեւել: Իսկ եթե «Բայրաքթարի» ձայնը սղոցեր նրա ականջները, ու նա զգար արկի հարվածից մի քանի մետր շպրտվելու «ադրենալինը», հայտարարություններում գուցե դույզն-ինչ համեստ լիներ:
Թեեւ մանկական դագաղների մասին խանդավառ հայտարարող մարդուց ի՞նչ սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ադրբեջանական ԶԼՄ-ներ Արսեն Թորոսյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին