f

Անկախ

60 անանուն զինվորներ. մաս 2


Որքան ավելի էինք առաջանում, այնքան ավելի տեսանելի էր դառնում նախորդող օրերին Ջաբրայիլի ուղղությամբ կատարվածը, որի մասին թիկունքում՝ Հայաստանում, մեր հարազատ Սիսիանում համարյա ոչինչ չգիտեին: Երկար-բարակ չեմ պատմի՝ հոկտեմբերի 8-ին պաշտպանության բանակի իններորդ պաշտպանական շրջան որպես այդպիսին արդեն չկար:

Հեռվում զինվորների շարժ նկատվեց, շտապ կապվեցի հրամանատարության հետ, պատասխանը՝ նշված տեղանքում հայկական ջոկատներ, խմբեր կարող են լինել, պետք է որ լինեն, բայց նրանց հետ կապը կորել է... Րոպեների ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ՝ սարերի վրա երևացող զորքի քանակն առավել քան խոսուն էր՝ շատ էին: Պարզ դարձավ նաև, որ մեր շարժը ամենևին նոր չէին նկատել, մեզ սպասում էին, սկսվեց ուժեղ հրետակոծություն: Ջոկատին հրամայեցի բացազատվել և անցնել պաշտպանության: Զինվորական գործից չհասկացողների համար պարզաբանեմ, որ խոսքը ամենևին դիրքային պաշտպանության մասին չէր, այդ հնարավոր կլիներ, եթե այդ պահին գտնվեինք պաշտպանության նախապատրաստված բնագծում: Հրետանային նախապատրաստությունից հետո սպասում էի թշնամու հետևակի գրոհ և տանկերի, որոնք արդեն երևում էին: Ջոկատիս խնդիրն էր թույլ չտալ կամ հնարավորինս խոչընդոտել հակառակորդին դուրս գալ գրոհի համար ելակետային դիրք, հետ մղել հետևակի և տանկերի գրոհը... Առայժմ երկու տանկ էին, բայց նրանց հետևից եկող հետևակի թիվը մեզ գերազանցում էր առնվազն երեք անգամ: Պետք էր պաշտպանվել, այսինքն՝ սպասել թշնամու գրոհին, հարվածին: Տղերքը բոլորը լարված էին, բայց առավելագույնս կենտրոնացած, առաջին րոպեներին առաջացած խուճապը հաղթահարել էինք:

Կռվի դաշտում երբևէ չեղած մարդիկ հաճախ են խոսում պաշտպանվողի առավելության մասին, բացատրեմ, որ հասկանան, նման դեպքերում առավելություն է ստանում հարձակվողը: Թշնամու գրոհի հանկարծակիությունը, թվաքանակի գերազանցությունը, տեղանքի առավելությունները, բայց անգամ երկու կողմերիս համար տեղանքի պայմանների նույնականության պարագայում այն ավելի նպաստավոր էր թուրքերի համար, քանի որ, ի տարբերություն մեզ, ծանոթ էին տեղանքին: Մենք ծանոթ չէինք, քանակապես զիջում էինք, տանկեր չունեինք, թշնամու գրոհը հանկարծակի էր, պարզ ասեմ՝ անհավասար մարտում հակառակորդը բացարձակ գերազանցություն ուներ:

Հրետանային կրակը դադարեց, վիրավորներ ունեինք, բայց լուրջ վնասվածքներ չկային, բոլորը մնացին շարքում:

Թշնամու տանկերը սկսեցին շարժվել, հետևակը հետևից՝ կրակելով, ջոկատին հրամայված էր սպասել մինչև մոտենան: Թշնամու տանկերի գրոհը արագ կասեցվեց, մինամյոտչիկները փայլեցին բառիս ուղիղ իմաստով, ադրբեջանական հետևակը մի քանի րոպե խուճապի մատնվեց, բայց չփախավ, ոչ էլ նահանջեց, այլ սկսեց կրակելով վազել դեպի մեզ: Փրթեցինք բառիս բուն իմաստով, սկզբում դիմահար կրակային անձրևը չազդեց, գուցե դեղերի ազդեցության տակ էին կամ գերվստահ իրենց ուժերին սպասում էին, որ կփախչենք, բայց երկար ժամանակ չպահանջվեց, որ պառկեն գետնին ու փորձեն սողալով առաջանալ: Թիկունքում հասկացան իրավիճակը, թշնամու հետևակի լրացուցիչ ուժերը սկսեցին առաջանալ դեպի գրոհի ելման դիրք, նորից սկսվեց ուժեղ հրատակոծություն դեպի մեզ, բայց դա չխանգարեց, որպեսզի ուժեղ դիմահար կրակով փակենք օժանդակ ուժերի առաջխաղացումը: Պառկածները փորձեցին նորից ոտքի կանգնել ու վազքով գրոհել, բայց կոտորածն անգութ էր, շրջվեցին ու սկսեցին հետ փախչել: Գիշերը, երբ մարտադաշտում մնացած թշնամու զինվորների զենքերն ու զինամթերքն էինք հավաքում, հաշվեցինք 70-ից ավելի սպանված, մենք զոհեր չունեինք, բայց 6 վիրավորներից 4-ի վնասվածքները լուրջ էին: Կար ջրի խնդիր, ոչ մի տեղ աղբյուր չգտանք, կապվեցի հրամանատարության հետ, որ մեքենա ուղարկեն վիրավորների հետևից: Գիշերն արագ անցավ:

Շարունակելի

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ հիշողություններ Հայաստան խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին