Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ի եթերում ասել է, որ Վաշինգտոնը պատճառ չի տեսնում Չինաստանի հետ լարվածությունը սրելու՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան ժամանման ֆոնին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ոչ մի պատճառ չկա, որ սա լարվածությունը սաստկացնի կամ դառնա ինչ-որ ճգնաժամ»,- ասել է նա։
Քիրբին ասել է, որ չինացիները չպետք է չափից ավելի արձագանքեն Փելոսիի Թայվան կատարած այցին:
«Նա բոլոր իրավունքներն ունի գալու, և նրա ուղևորությունը բացարձակապես համապատասխանում է Չինաստանի նկատմամբ մեր քաղաքականությանը», - ասել է պաշտոնյան:
Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն խստորեն բողոքել էր Նենսի Փելոսիի Թայվան այցի դեմ՝ դատապարտելով այդ քայլը և այն որակելով որպես Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում։