f

Անկախ

Սերբիայում և Կոսովոյում հակադրվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը․ բանը կհասնի՞ ռազմական գործողություններին


Հնարավո՞ր են լայնամասշտաբ ռազմական գործողություններ Եվրոպայի սրտում՝ Սերբիայի և Կոսովոյի միջև։ Փորձագետների կարծիքով՝ քիչ հավանական է։ Բայց Արևմուտքի հովանավորությամբ  տեղի ունեցած, ապա և նույն Արևմուտքի աջակցությամբ հանդարտված սրացումն անհրաժեշտ էր՝ հակառուսական սանկցիաներին չմիացող Սերբիային ցույց տալու, թե ով է Բալկաններում հարց լուծողը և, ինչու ոչ, այսպիսով ստիպելով Սերբիային ի վերջո ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այլապես ներկայում Սերբիայի նախագահն  իր երկրի ապագան տեսնում է ԵՄ կազմում, բայց և հրաժարվում է միանալ հակառուսական սանկցիաներին։

Ի՞նչ էր տեղի ունեցել

Հուլիսի 29-ին  մասամբ ճանաչված Կոսովոյի իշխանությունները հայտարարեցին, որ օգոստոսի 1-ից Սերբիայի քաղաքացիների համար երկիր մուտքի հատուկ կարգ է գործելու։ Ըստ այդմ՝ երկիր մուտք գործող Սերբիայի քաղաքացիները պետք է մուտքի ու ելքի ժամանակավոր փաստաթուղթ ստանային։ Պարտադիր էր դառնում նաև սերբական պետհամարանիշով ավտոմեքենաների համար նոր՝ կոսովյան պետհամարանիշեր ձեռք բերելը։ Որոշումը տարածվելու էր  Կոսովոյում բնակվող սերբերի վրա։ Կոսովոյի իշխանությունների այս որոշումը այդ երկրում ապրող սերբական փոքրամասնության կողմից բողոքի ակցիաների առիթ  դարձավ, բանը հասավ կրակոցներին և սահմանային անցակետերը փակելուն։ 

ԱՄՆ իշխանությունների միջնորդությամբ Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են նոր օրենքի կիրառումը։ Ուշագրավ է, որ սրացումից մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարն ընդունել էր Կոսովոյի նախագահին և վարչապետին՝ խոստանալով աջակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաև միջազգային ինտեգրման հարցում։

Նշենք, որ դեռ 2010-ականներից Կոսովոն և Սերբիան պայմանավորվածություն ունեն պետհամարանիշերի հարցում կտրուկ քայլեր չձեռնարկել, մինչև երկու կողմերը բանակցությունների արդյունքում կոնֆլիկտի որոշակի լուծման կգան։ Կոսովոյի այս նախաձեռնությունը նաև կողմերի միջև առկա տեխնիկական համաձայնագրի խախտում է։

Փոքր խնդրի մեծ պատճառը

Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների կամ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններում սրացումը սպասելի էր․ Կոսովոն վայելում է կոլեկտիվ Արևմուտքի աջակցությունը, իսկ Սերբիան՝ Ռուսաստանի՝ միաժամանակ ձգտելով լինել նաև եվրոպական ընտանիքի անդամ։ Եվ այս սրացմամբ Արևմուտքը մի քանի խնդիր է լուծում։

Նախ՝ ապրիլին կայացած համապետական ընտրություններից հետո Սերբիայում դեռևս կառավարության ձևավորման փուլն է։ Նախագահ Վուչիչը փորձում է բալանսավորված ընտրություն կատարել՝ ոչ Մոսկվային, ոչ Արևմուտքին սկզբունքով։ Այսպիսով Արևմուտքը նրան հուշում է՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու ժամանակն է, և ռուսական, և արևմտյան աթոռներին միաժամանակ նստելն այլևս հնարավոր չէ։

Եվ կողմնորոշման համար նաև նախադրյալներ են ստեղծվում․ակնհայտ է, որ հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը ներկա փուլում որևէ կերպ չի կարող աջակցել Սերբիային։ Իսկ Վուչիչն, այսպես ասած, պարտական է մնում ԱՄՆ-ին, որ խնդիրը հարթեց և թույլ չտվեց հետագա էսկալացիա, որը կարող էր պատերազմի վերաճել։

«Այս իրավիճակը Արևմուտքին երկու փայլուն խաղաքարտ է տալիս․ առաջինը՝ ասել, որ «ռուսները ձեզ թողել/լքել են» և երկրորդը՝ առաջ մղել միտքը, որ չլիներ Ուկրաինան, Սերբիան չէր կորցնի Կոսովոն։ Վերջին սյուժեում լավ տեղավորվում են Սերբիայի նախագահի պնդումները, թե «մեծերը չեն մտածում, թե իրենց գործողություններն ինչ հետևանքներ կառաջացնեն փոքր երկրների համար»»,- կարծում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» պրոֆեսոր Եկատերինա Էնտինան։ Նրա կարծիքով՝ այս սարցումը ներկայիս չափաբաժնով ձեռնտու է նաև Կոսովոյին և Սերբիային։ Կոսովոյի համար սա հնարավորություն է ինքնիշխանության ճանաչման և մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՄԱԿ-ին անդամակցելու առումով։ Իսկ Սերբիայի համար սա հնարավարություն է, հղում անելով պայթյունավտանգ իրավիճակին, ձգձգել որոշման կայացումը, թե ի վերջո որ ճամբարին է այն հարում՝ Արևմուտքի հետ է, թե Ռուսաստանի։

Կոնֆլիկտի նախապատմությունը

Կոսովոն մեծամասամբ ալբանացիներով բնակեցված տարածք է։ Այն ունի 1.9 մլն բնակչություն, որոնցից շուրջ 100 հազարը սերբեր են։ 2008-ին Կոսովոն, որ Սերբիայի տարածքում ինքնավար մարզի կարգավիճակ ուներ, հայտարարեց անկախանալու մասին։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են ԵՄ 27 անդամներից 22-ը, ինչպես նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Սերբիան Կոսովոյի անկախությունը չի ճանաչել, Սերբիայի սահմանադրությամբ Կոսովոն այդ երկրի տարածքն է համարվում։  Կոսովոն դեռևս ՄԱԿ-ի անդամ չէ, քանի որ Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել նրա անդամակցության վրա։ Բելգրադը և Պրիշտինան խնդրի լուծման հասնելու համար տարիներ շարունակ բանակցում են, բայց դեռևս համաձայնության չեն հասել։ Չլուծված հակամարտությունը խոչընդոտում է թե Սերբիայի, թե Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին։ Նշենք, որ Սերբիան արդեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունի, իսկ Կոսովոն դեռևս պոտենցիալ թեկնածուների թվում է։

 

 


 

Կոսովո Սերբիա Պատերազմ ռազմական գործողություն հակամարտություն խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին