FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից Անկախին հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: