f

Անկախ

Իմ հասցեին հնչող զրպարտանքների հետեւում կանգնած է իշխանությունը․ Բորիս Մուրազի


«Իրավունք» թերթում հրապարակված նյութը, ըստ որի Politik.am խմբագրության գրասենյակի շենքը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, բացարձակ զրպարտություն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

«Այդ նյութը զառանցանք է։ Նախ շենքը, որը մենք վարձակալել ենք, չգիտենք, թե իրականում ում է պատկանում։ Ամեն դեպքում, նյութում նշված շենքը չէ։ Մենք այս գրասենյակում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ՝ 2016 թվականին։ Երկրորդ՝ Երեւանի գրասենյակային բոլոր շենքերը ինչ-որ մեկին են պատկանում, եւ եթե դրանով պետք է որոշեր մեր գործունեությունը, ապա մենք որեւէ գործունեություն չէինք ծավալի։ Սա բարոյականության խնդիրներ ունեցող մարդու հրապարակում է, որովհետեւ լրագրողին չի կարող սահմանափակել իր գրասենյակի գտնվելու վայրը։ Ներողություն եմ խնդրում կրկնելու համար, սակայն թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանը 2007 թվականին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը եւ իր կուսակցությունը կրիմինալ են, իսկ հետո ինքը հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակում։ Ինքը Սերժ Սարգսյանի մասին ամենաստոր պիտակավորումներն է արել, հետո՝ փառաբանել։ Այդ մարդը նաեւ դավաճանել է իր ընկերոջը՝ Հրանտ Խաչատրյանին՝ խլելով նրանից կուսկացության նախագահի պաշտոնը։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ»,- նշեց Բորիս Մուրազին։

 

 

Մուրազիի խոսքով՝ թերթը կրկին զրպարտություններ է հնչեցրել իր հասցեին՝ թիրախավորելով իր ազգային պատկանելիությունը։ 

«Ինչպե՞ս  կարելի է լրատվամիջոց համարել մի աղբակույտի, որը թիրախավորվում է գործչի ազգային պատկանելությունը։ Ելնելով այն հանգամանքից, որ ես եզդի եմ, լրատվամիջոցը գրում է, որ սովորաբար ազգային փոքրամասնությունները տիտղոսակիր ժողովուրդների նկատմամբ նեյտրալ են լինում, չեն խառնվում նրանց գործերին, բայց Բորիս Մուրազին, լինելով եզդի, խախտել է այդ կանոնը եւ խառնվում է հայերի գործերին։ Սա ռասիզմի, ազգային խտրականության ամենացայտուն դրսեւորումն է։ Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշատակում, որ ազգությամբ եզդի եմ։ Որպես Հայաստանի Հանրապետության մենք բոլորս հավասար ենք։ Իմ ազգային պատկանելիությունն իմ երկրորդ ինքնությունն է, որը որեւէ կապ չունի իմ լրագրողական գործունեության հետ»,- ասաց Մուրազին։

Բորիս Մուրազիի դիտարկմամբ՝ ցանկացած մարդը, որը հետեւում է իր լրատվամիջոցի գործունեությանը, հասկանում է, որ իրենք որեւէ կապ չեն կարող ունենալ այս իշխանության հետ։

«Իրենք ինձ թիրախավորել են ինձ անհասկանալի պատճառներով։ Կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ հոգեկան խնդիրներ ունեն, որովհետեւ ցանկացածը, ով ծանոթ է իմ գործունեությանը չի կարող կասկածել, որ ես մտքիս ծայրով անգամ անցկացրել եմ Հայաստանին վնասելու, տարածքներ պոկելու մասին մտքեր։ Այդ մարդն ինձ թիրախավորելով՝ սպասարկում է Նիկոլ Փաշինյանին։ Հատկապես պատերազմից հետո ես իմ դեմքով հրապարակայնորեն քննադատում եմ Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը։ Այս մարդն էլ ինձ փորձում է զրպարտել, եւ վստահ եմ, որ այս ամենի հետեւում կանգնած է իշխանությունը։ Ինձ կարող են շատերը քննադատել, ինչպես ես քննադատում եմ այլոց։ Ես խնդիր չեմ տեսնում, բայց խիստ անբարոյական է իմ ազգային պատկանելիությունը մեջբերելը՝ թիրախավորելով եզդի ժողովրդին»,- ընդգծեց Բորիս Մուրազին։

 

Բորիս Մուրազի իշխանություններ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին